480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զինվորի մահվան պատճառը միջանձնային հարաբերությունների խախտումն է դարձել
20:01
09 Փետրվարի 2011

Արտակարգ պատահարի պատճառը, որի հետևանքով հայ զինծառայող զոհվեց, միջանձնային հարաբերությունների խախտումն է, չորեքշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«ԼՂՀ հարավ-արևելքում գտնվող զորամասերից մեկում միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է վեճի, այնուհետև՝ ծեծկռտուքի։ Դա հաստատում է նաև հերձումը։ Արդեն քրեական գործ է հարուցվել, և բացահայտվել են այն երեք անձինք, ովքեր կատարել են այս հանցագործությունը։ Մանրամասները կհրապարակվեն քննության ավարտից հետո»,- ասաց նախարարը։
Պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված շարքային Գևորգ Կոտինյանը մահացել է նախորդ կիրակի՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով։
Օհանյանը նշեց, որ ոչ կանոնադրական հարաբերությունները բանակում ամենացավոտ հարցերից են, որոնց հետ բախվում են բոլոր երկրների Զինված ուժերը։

Տվյալ խնդիրը, ինչպես ասաց նախարարը, ԶՈՒ-ում լուծում են պայմանագրային ծառայության անցնելու միջոցով, ինչը Հայաստանն առայժմ իրենց չի կարող թույլ տալ։
Օհանյանը միաժամանակ ընդգծեց, որ բանակում միջադեպերին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը բաց է հասարակության համար։ Յուրաքանչյուր դեպքի առթիվ, ինչպես ասաց նախարարը, ծառայողական հետաքննություն է կատարվում, և չի եղել մի դեպք, որ Պաշտպանության նախարարությունը չարձագանքի արտակարգ պատահարներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: