485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հույն սպաները պարգևատրվեցին ՀՀ ՊՆ մեդալներով
10:20
01 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգևատրվեցին հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելության ընթացքում:

Պարգևատրվածների թվում են՝ պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Էմմանուիլ Քսիդերիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պատվավոր պետ, գեներալ-մայոր Գեորգիոս Բասիակուլիսը, ՑԶ ռազմական ակադեմիայի պետ, Ռազմաօդային ուժերի գնդապետ Միխալիս Կոռոսը, ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ: Պարգևատրված հույն սպաները հանդես եկան շնորհակալական խոսքով` շեշտելով երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը, հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը երկու կողմերի համար:

Երեկոն սկսվեց Հայաստանի եւ Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը:

ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը հանդես եկավ ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ելույթով:

Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։