483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Պետական սահմանի անվտանգության մակարդակի բարձրացումը գերակա նշանակություն ունի Հայաստանի համար. ԱԱԽ քարտուղար
17:42
31 Հունվարի 2011

Սահմանային անվտանգության մակարդակի առավել բարձրացման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, պետական սահմանի համալիր կառավարման գործընթացները Հայաստանի համար գերակա նշանակություն ունեն, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Այսօր աշխատում ենք երկու հիմնական ուղղություններով` Ռուսաստանի հետ` Իրան-Թուրքիա պետական սահմանի երկայնքով սահմանային ենթակառուցվածքների և ուղեկալների արդիականացման և ԵՄ-ի հետ` Հարավային Կովկասում պետական սահմանների համալիր կառավարման շրջանակում»,- պետական սահմանի համալիր կառավարման ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ Ռուսաստանի հետ արդեն ստորագրվել է համապատասխան արձանագրություն, և շուտով ձեռնամուխ կլինեն 2011-2015 թվականների պլանի իրագործման աշխատանքներին: Մարտին սպասվում է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

«ԵՄ-ի հետ նախաձեռնում ենք աննախադեպ լայն գործընթաց, որի նպատակն է արդիականացնել Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանի բոլոր երեք անցակետերը` Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային անցակետեր»,- ԱԽ քարտուղարի խոսքն է մեջբերում ԱԱԽ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` ծրագրի իրականացումը ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, կառավարման ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացում:
Նիստում հաստատվել է հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը, որոշվել է մայիսի սկզբին ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը և հունիսից մեկնարկել ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը:

Ծրագրի իրականացման գործում կներգրավվեն նաև ԵՄ-ի  և ՄԱԿ-ի փորձագետները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: