478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակն առավել բաց և հրապարակային է դարձել. փորձագետ
15:04
27 Հունվարի 2011

Վերջին տարիներին հայկական բանակն առավել բաց, հրապարակային է դարձել, կարծում է հոգեբան Դավիթ Ջամալյանը։

«Վերջին շրջանում, ցավոք, բանակի մասին Զինված ուժերում անցյալ տարի տեղի ունեցած ողբերգական միջադեպերի համատեքստում են հիշում։ Այդ ժամանակ քննադատություն էր հնչում, վարկաբեկմանն ուղղված միտումներ կային։ Բայց կարևոր է հիշել, որ վերջին տարիներին բանակն առավել հրապարակային, բաց է դարձել, քան անցած տարիներին»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջամալյանը։

Ըստ նրա, բանակի հրամանատարական կազմում այնպիսի դիրքորոշում է ձևավորվում, որի համաձայն պետք է խոսել Զինված ուժերում առկա խնդիրների մասին, և այսպիսով, շատ հարցերում՝ ՀՀ պաշտպանության նախարարի շնորհիվ, գոյություն ունեցող խնդիրները թաքցնելու անհրաժեշտության վերաբերյալ կարծրատիպը կոտրվում է։
Ինչպես նշեց փորձագետը, խնդիրների լռեցման նման մոտեցումը բանակում առաջ է եղել, սակայն այժմ նման դեպքեր չկան։

«Այդ մոտեցումը հիմնավորվում է նրանով, որ վաղ թե ուշ, խոսակցությունների միջոցով, անգամ չափազանցված ձևով հասարակությունն իմանում է այս կամ այն միջադեպի մասին։ Այդ պատճառով պետք է գրագետ ներկայացնել իրավիճակը, բայց հրաժարվել կտրուկ ամփոփումներից։ Պետք է չմոռանալ, որ մենք մասնավոր դեպքերի հետ գործ ունենք»,- հայտնեց նա։

Ինչպես նշեց փորձագետը, պետք է խոսել բանակի և բացասական փաստերի, և դրական գործընթացների մասին։
Մասնավորապես Ջամալյանն ընդգծեց, որ ամեն օր զորամասերում նոր օբյեկտ է շահագործման հանձնվում։
Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: