481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը կարող է իր նպաստը բերել հանրային աջակցություն ապահովելու գործում
13:54
20 Հունվարի 2011

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը կարող է իր նպաստը բերել բանակում առկա խնդիրների լուծմանը հանրային աջակցություն ապահովելու գործում, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի տեղի ունեցած Խորհրդի նիստում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ հասարակական խորհուրդը «բանակ-հասարակություն» կապում կարևոր օղակ է:

Նիստում ամփոփվել են 2010 թվականի աշխատանքները և քննարկվել 2011 թվականի աշխատանքային ծրագիրը: Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները 2010 թվականին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման և բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման և ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը:

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն:

Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թվականի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: