482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը ՌԱՀ ոլորտում ինը համատեղ ձեռնարկություններ կստեղծեն. ԱԱԽ
17:31
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. ՌԱՀ ոլորտում ինը համատեղ հայ-ռուսական ձեռնարկություններ կստեղծվեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համագործակցության շրջանակներում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«2010 թվականին Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերական համագործակցության լուրջ փաստաթղթեր են ստորագրվել, որի շրջանակներում համատեղ ինը ձեռնարկություն կհիմնվի, հայկական որոշ ձեռնարկություններ կընդգրկվեն ռազմարդյունաբերական ոլորտում մասնագիտացող ֆինանսաարդյունաբերական խոշոր հոլդինգներում, ինչը զգալիորեն կմեծացնի մեր ընկերությունների հնարավորությունները և թույլ կտա Հայաստանում նոր ձեռնարկություններ հիմնել»,- ասաց Բաղդասարյանը:

Խորհրդի քարտուղարը նշեց, որ 2010 թվականը Հայաստանի համար նշանավորվեց ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության խորացմամբ: Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հետ ստորագրվել է մի փաստաթուղթ, որով սկսվել է համագործակցության խորացում 11 ուղղություններով, ծրագրվել է համատեղ կոնկրետ ձեռնարկությունների ստեղծում:

«Սա թույլ կտա ավելացնել հայկական ձեռնարկությունների ներուժը և լուծել սոցիալական խնդիրները՝ նոր աշխատատեղեր ստեղծելով, արդիականացնել և ապահովել հայկական բանակն անհրաժեշտ տեխնիկայով»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Խոսելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին՝ Ազգային անվտանգության քարտուղարը նկատեց, որ երկու երկրների միջև ստորագրված արձանագրությամբ ոչ միայն երկարաձգվել է բազայի տեղակայումը, այլ նաև երկու կարևոր գործոններ են ամրագրվել:

«Առաջին հերթին, այն, որ Ռուսաստանը հայկական Զինված ուժերի հետ իրականացնում է Հայաստանի անվտանգության ապահովումը, և երկրորդ, Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ժամանակակից սպառազինման և ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում: Դա դաշնակցային գործընկերության լավ օրինակ է»,- ասաց Բաղդասարյանը: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: