481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կավելացնի իր խաղաղապահ ուժերի կազմը Աֆղանստանում
13:55
16 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կավելացնի Աֆղանստանում խաղաղապահ ուժերի կազմը՝ ներկա 40-ից հասցնելով 45 հոգու, հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ելույթ ունենալով ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ քաղաքում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը:

«Հաշվի առնելով Աֆղանստանի խաղաղապահ ուժերի առաքելության կարևորությունը, հայկական ստորաբաժանման կողմից այդ առաքելության արդյունավետ իրականացումը և հայկական մասնակցության ավելացման անհրաժեշտությունը՝ Հայաստանը լրացուցիչ հինգ հրահանգիչ կուղարկի Աֆղանստան»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա, հայ հրահանգիչների տեխնիկական ապահովման և վերապատրաստման բոլոր ծախսերը, ինչպես ՀՀ խաղաղապահ ուժերի ողջ կազմի դեպքում, գերմանական կողմն իր վրա է վերցնում։

Ինչպես տեղեկացրեց նախարարը, հայկական հրահանգիչները կաշխատեն Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո։

Նա նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն ՆԱՏՕ-ն մի շարք վերապատրաստական միջոցառումներ իրականացնելուց հետո մինչև 2014թ.-ը զորքերը դուրս բերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու որոշում է կայացրել:

«Մեր հրահանգիչներին ուղարկելը վկայում է Աֆղանստանի դիրքերի ամրապնդման անհրաժեշտության մասին, որտեղ այսօր շուրջ 600 հրահանգիչ է հարկավոր տեղի ներուժի ընդլայնման աշխատանքի համար»,- ասաց Օհանյանը։

2010թ.-ի սկզբից Հայաստանն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում՝ Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում (ISAF)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: