484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Բարեկամության շքանշան»՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին
16:25
13 Դեկտեմբերի 2010

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, ԱԻՆ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը երկուշաբթի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյից ստացել է  «Բարեկամության շքանշան» ՌԴ պետական պարգևը՝ ՌԴ տարածքի հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած խիզախության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

2010թ.-ի օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջներ աշխատեցին ՌԴ-ում՝ մասնակցելով անտառային հրդեհների մարման աշխատանքներին։ Հայաստանի չորս մարտական հրշեջ փրկարարական հաշվարկ էր ներգրավված Մորդովիայի Հանրապետության անտառային հրդեհների մարմանը, օգոստոսի 12-ից էլ կրակից պաշտպանում էին Նիժեգորոդսկ շրջանի Պերվոմայսկ թաղամասի բնակեցված կետերը։

«Սերգեյ Ազարյանն իրոք արժանի է ռուսական պետական պարգևին, որը շնորհվել է ժողովուրդների մտերմացման համար պտղաբեր գործունեության, մեր ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար»,- պարգևատրության արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

Ընդգծելով հայ փրկարարների անգնահատելի օգնություն՝ նա նշեց, որ «բոլորն այդ մարդկանց կայունության և նվիրվածության ականատես են եղել, տեսել են, թե ինչ մեծ ինքնանվիրումով են նրանք դիմակայել այդ լայնածավալ աղետին»։

«Հայ և ռուս հրշեջների փոխգործունեությունը հստակորեն ցուցադրեց մեր երկրների, ժողովուրդների, ծառայությունների միջև եղած մեծ գործընկերության ոգին, համատեղ աշխատանքի, փոխադարձ օգնության բարձր մակարդակը։ Դա իրականում հայ ժողովրդի  բարեկամական սխրագործությունն է ռուս ժողովրդի և Ռուսաստանի հանդեպ, և մահացու վտանգի առաջ հատկապես նման հերոսական աշխատանքն է ամրապնդում մեր միասնությունը»,- ասաց դեսպանը։

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն Ազարյանի «Բարեկամության շքանշանով» պարգևատրումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և փրկարար ծառայության համար մեծ պատիվ է անվանել։

«Ես վստահ եմ, որ այսուհետ մեր փրկարարները տարերային աղետների ժամանակ ակտիվորեն կօգնեն մեր ընկերներին, համախոհներին, գործընկերներին»,- ասաց նա։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր հերթին խորհրդանշական է անվանել «Բարեկամության շքանշանով» պարգևատրումը, ինչը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների միջև եղած դարավոր բարեկամությունը, «որը վերջին 20 տարիների ընթացքում երկու ինքնիշխան պետությունների գործընկերային հարաբերությունների նոր մակարդակի է հասել»։

Սերգեյ Ազարյանը երախտագիտություն հայտնելով իրեն շնորհած ՌԴ պարգևի համար, ասաց, որ «դա մեծ պատիվ և բարձրագույն պատասխանատվություն է»։

«Սակայն, առաջին հերթին, դա ՀՀ ԱԻՆ բոլոր փրկարարների և աշխատակիցների գործունեության գնահատականն է, ովքեր առանց ջանք խնայելու իրենց ամենօրյա և անձնվեր աշխատանքով ամեն ինչ անում են հանուն մեր գլխավոր մարդասիրական նպատակին հասնելու՝ մարդկային կյանքի փրկության համար»,- ասաց նա։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը նաև նշեց, որ իրեն շնորհված այդ մրցանակը շատ թանկ է, քանի որ ընդգծում է ոչ միայն երկու նախարարությունների միջև առկա փոխշահավետ գործընկերությունը, այլ նաև հիմնվում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների վրա։

2010թ.-ի հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Պավել Գյոզալյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևից  «Արիության շքանշան» պետական պարգև է ստացել՝ ՌԴ տարածքում անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած անձնազոհություն համար։

ՌԴ գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին նաև 28 հայ հրշեջ փրկարարներ, ովքեր ակտիվորեն մասնակցել են Ռուսաստանի հրդեհների մարմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։