478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը հույսը դնում է ՀԱՊԿ-ի աջակցության վրա. Գրիզլով
15:36
07 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը հույսը դնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցների աջակցության վրա, չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում ԽՎ մշտական հանձնաժողովի  նիստից հետո ասաց Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բորիս Գրիզլովը։

«Ահաբեկչության սպառնալիքը կանխելու համար պետք է գործի դնել բոլոր հնարավորություններն ու միջպետական կառույցները։ Այն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, և միջազգային հասարակությունը պարտավոր է համախմբել իր ջանքերը՝ հենվելով ՀԱՊԿ-ի պես կազմակերպությունների ներուժի վրա»,- ասել է Գրիզլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, խորհրդարանականները մշտական երկխոսություններ են անցկացնում բոլոր հարցերի շուրջ, որոնք արդիական են կազմակերպության համար և կապված են միջազգային անվտանգության ամրապնդման հետ։

«Դրանց թվում են՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, թմրանյութերի տարածմանն ու անօրինական միգրացիային դիմակայելը, ռազմատեխնիկական համագործակցությունը և այլն»,- հաղորդեց նա։

Գրիզլովը նշեց, որ այս բոլոր թեմաները Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների քննարկումների առարկան են։

«Կարող եմ ասել, որ մենք առաջխաղացում ունենք համագործակցության  բոլոր առանցքային ուղղություններով։ ՀԱՊԿ-ն մեծ ներուժ ունի, և այն կիրականացվի խորհրդարանականների ակտիվ մասնակցության շնորհիվ»,- ասաց Պետդումայի խոսնակը։

ՀԱՊԿ անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը,Ղազախստանը, Ղրղզստան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: