478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
18:22
04 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. IPAP  ծրագրի շրջանակներում Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը, ընդհանուր առմամբ, արժանացել է դրական գնահատականների, սակայն Ալյանսը մտահոգություն է հայտնում մի շարք հարցերի շուրջ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագիրը (Individual Partnership Action Plan - IPAP) ստորագրվել է 2005թ. դեկտեմբերին։ Հայաստանի մասնակցությունը IPAP-ում  ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանային անվտանգույթան հարցերով, մշակել այդ անվտանգության ռազմավարությունը, Հայաստանի ռազմական դոկտրինը, կատարելագործել պաշտպանության գործընթացը և բյուջեի պլանավորումը, այլ հարցեր։

«Ալյանսի ղեկավարությունը մտահոգություն է հայտնում չորս ուղղություններով։ Առաջին հերթին, Հայաստանում օրենսդրական փոփոխություններն ավելի ակտիվ են ընթանում, քան օրենքների գործնական կիրառությունը»,- ասաց պաշտպանության նախարարը չորեքշաբթի՝ Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։

Երկրորդ գործոնը, Օհանյանի խոսքով, մարտի 1-ի իրադարձություններն են։ Նախարարի խոսքով, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նոր միասնական հասարակություն ունենալ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Գլխավոր դատախազության տվյալներով, այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ, ձերբակալվել է ավելի քան 100 քաղաքացի։

Երրորդ գործոնը, ըստ պաշտպանության նախարարի, այն է, որ Հայաստանի ռազմական դոկտրինում Թուրքիան անվանվել է որպես պոտենցիալ սպառնալիք։ Սակայն, Օհանյանի կարծիքով, այդ կարգավիճակը բնական է, հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարևան երկրի կողմից առանց նախապայմանների մեր հանրապետության հետ հարաբերություններ ստեղծելու ցանկության բացակայությունը։

Չորրորդ գործոնը, ինչպես տեղեկացրեց Օհանյանը, հասարակությանը Պաշտպանության նախարարության գործողությունների մասին տեղյակ պահելն է։ «Մենք հնարավոր ամեն ինչ կձեռնարկենք, որպեսզի մեր գործունեությունը բաց լինի հասարակության համար, բնականաբար, պահպանելով գաղտնիության պահանջները»,- վստահեցրեց նախարարը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: