480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կշարունակի ադրբեջանական կողմում գերի վերցված իր քաղաքացիների վերադարձման բանակցությունները
18:07
23 Մայիսի 2008

Ավելի վաղ ադրբեջանցիների կողմից գերի վերցված Հայաստանի չորս քաղաքացիներին հայրենիք վեադարձնելու բանակցությունները պետք է շարունակվեն, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մեր քաղաքացիները Նախիջևանում են հայտնվել զորամասում տեղի ունեցած բախման հետևանքով։ Մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու բանակցություններ էինք վարում Ադրբեջանի ղեկավարության հետ, որը նույնիսկ նրանց վերադարձնելու պատրաստակամություն հայտնեց, սակայն հետո, որոշակի պատճառներով, մտադրությունը փոխեց»,- ուրբաթ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարաժական ինստիտուտի ռազմական հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

Հայաստանի չորս քաղաքացի՝ Նորադուզից և Գավառից, մոլորվելով ապրիլի 28-ին հատել են Ադրբեջանի տարածքը և ձերբակալվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։

Ինչպես հիշեցրեց Հայաստանի պաշտպանության նախարարը, Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու մերժումը ադրբեջանական կողմը բացատրում էր նրանով, թե իրենք պետք է որոշակի աշխատանքներ տանեն, որն ընդունված է գերիների դեպքում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հայ քաղաքացիների վերադարձը կախված է նաև այն բանից, թե հենց գերիները կցանկանան արդյոք վերադառնալ Հայաստան։

«Մեզ մոտ, օրինակ, կան մի քանի ադրբեջանցիներ, ովքեր չեն ցանկանում հայրենիք վերադառնալ, և մենք չենք կարող նրանց ստիպել»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Օհանյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմի հետ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու բանակցությունները կշարունակվեն։

Նախարարը նշեց, որ հայ գերիների վիճակը քննարկվել է նաև օրերս գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում։

Պաշտպանության նախարարության ղեկավարը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները դիտել են ադրբեջանական կայքերից մեկում տեղեկայված Հայաստանի քաղաքացիներին պահելու պայմանների տեսագրությունը։

«Մենք որոշեցինք շարունակել աշխատանքները, և մեր քաղաքացիներին վերադարձնելու բանակցությունները կշարունակվեն»,- ասաց նախարարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։