481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է զորակոչի գործընթացին
18:14
06 Մայիսի 2008

Երեքշաբթի Կենտրոնական հավաքակայանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծանոթացել է գարնանային զորակոչի գործընթացին։ Հայաստանում գարնանային զորակոչը մեկնարկել է  մայիսի 5-ին և կավարտվի հունիսի 30-ին։

«Այսօր 2008 թ.-ի գարնանային զորակոչի երկրորդ օրն է, որը Զինված ուժերի և հասարակության համար կարևորագույն միջոցառումներից է, քանի որ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի հետևողական համալրումը պետք է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը լինի», - ասաց նա։

Նախարարը նշեց, որ ծանոթացել է զորակոչն իրականացնող բոլոր օղակների հետ։ «Տարեց տարի Զինված ուժերում բարելավվում է զորակոչի անցկացման գործընթացը, քանի որ մենք հաշվի ենք առնում անցածի թերությունները և ջանք ենք գործադրում, որպեսզի դրանք ապագայում չկրկնվեն», - նշեց Օհանյանը։

Պաշտպանության նախարարը նշեց, որ պաշտպանության նախարարության կողմից անցկացված սոցհարցումների համաձայն՝ մարդիկ հպարտությամբ ենք ճանապարհում իրենց որդիներին բանակ։

Միաժամանակ նա ասաց, որ դեռևս գոյություն ունեն անհանգստացնող խնդիրներ, որոնք վերաբերվում են, մասնավորապես, կարգուկանոնի պահպանմանը, միջանձային հարաբերությունների հարցերին, և բանակի հրամանատարությունը համապատասխան ենթադրություններ է անում։

Նախարարը նշեց, որ այսօր Զինված ուժերի ղեկավարությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ, իսկ բանակի հրամանատարությունը զորակոչերի անցկացման ժամանակ հավատարիմ է մնում արդարության սկզբունքին։ 

Միաժամանակ Օհանյանի խոսքերով, եթե քաղաքացիները բախվում են կոռուպցիայի փաստերի հետ, ապա նրանք կարող են օգնել Զինված ուժերի ղեկավարությանը նման դրսևորումների դեմ պայքարում։

Օհանյանը նաև տեղեկացրեց, որ զորակոչիկների հետ մեկտեղ հայկական բանակը համալրվում է նաև պայմանագրային զինծառայողներով։--0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: