+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԱԾ-ն նախազգուշացնում է Ադրբեջանից տարծվող համակարգչային վիրուսի վտանգի մասին
18:52
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է Ադրբեջանից տարծվող համակարգչային վիրուսի վտանգի մասին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի ԱԱԾ-ից, ինտերնետից, մասնավորապես, էլեկտրոնային հասցեից օգտվող ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները և կազմակերպությունները վերջին ժամանակներս ստանում են տարբեր էլեկտրոնային նամակներ, որոնք հաճախ նման են սովորական նամակների և առաջարկությունների կամ «լրտեսական հաղորդագրությունների»։

«Շատերը կարդում են այս նամակները և շարունակում են անզգուշորեն օգտվել այդ էլեկտրոնային հասցեից, առանց կասկածելու, որ իրենց համակարգում գտնվող տեղեկատվությունն առանց թույլտվության ստանում է անանուն հասցեատերը»,- նշեցին լրատվական ծառայությունից։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրեցին, որ այս «անսպասելի» նամակները կարող են համակարգիչները վարակել ամենատարբեր վիրուսներով, մասնավորապես՝ լրտեսական տիպի Perfect key logger ծրագրային վիրուսով։

Այս դեպքում համակարգչում եղած տեքստային փաստաղթերը բացելիս ավտոմատ կերպով միանում է գաղտնի ծրագիրը, որը ինտերնետից ցանցով վերահասցեավորում է համակարգչում եղած բոլոր գաղտնագրերը և ծածկագրերը, ինչպես նաև մոնտիտորի վրա պարունակվող ողջ տեղեկատվությունը իր համապատասխան էլեկտրոնային հասցեով, որի հետևանքով սուբյեկտը դառնում է տեղեկատվոթւյան բաց աղբյուր։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզել է այն հասցեները, որոնց վրա ուղարկվում է ողջ տեղեկատվությունը, մասնավորապես դրանք են՝ agilmammedov@mail.ru, pavlovaleksey@yahoo.com, karl_rahder@yahoo.com ։

«Ստացված նյութերի վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նշված գործողություններն իրականացնում են արտասահմանյան հատուկ ծառայությունները,  դրանք տանում են դեպի Ադրբեջան»,- տեղեկացրեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ինտերնետից օգտվող բոլոր անձանց աչալուրջ լինել և չանտեսել հակավիրուսային ծրագրերից օգտվելու կանոնները, որը կբացառի էլեկտրոնային փոստից օգտվող սուբյեկտներից որպես տեղեկատվության աղբյուր օգտվելու հնարավորությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: