478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կհրապարակեն հարևան երկրների ազգային անվտանգության ոլորտներում կատարված հետազոտությունների արդյունքները
18:40
21 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (ՔՀԻ) մինչև ս.թ. վերջը կհրապարակի Հայաստանի հարևան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի ազգային անվտանգության հարցերով վերլուծական հետազոտությունների ժողովածուները։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտնեց ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ՔՀԻ խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Մեր հարևանների հիմնախնդիրները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նա։

Իսագուլյանն ավելացրեց, որ արդեն լույս է տեսել Հայաստանի չորրորդ հարևանի՝ Թուրքիայի մասին «Անվտանգության և պաշտպանության հիմնախնդիրները» անվանումով գիրքը, որում ընդգրկվել են երկրի ազգային անվտանգության և ռազմաքաղաքական համակարգի հիմնախնդիրների հարցերի վերլուծական հետազոտությունները։

Նրա խոսքով, բոլոր ուսումնասիրություններն էլ հիմնված են ժամանակակից տեղեկատվա-վերլուծական բազայի լայն սպեկտորի վրա։

Հրատարակության համար զեկույցները պատրաստել են ինստիտուտի աշխատակիցներ Միխայիլ Աղաջանյանը, Լևոն Հովսեփյանը, Սերգեյ Մինասյանը և Արմեն Հարությունյանը։

Թուրքիայի մասին վերլուծական նոթերը հրատարակվել են հայերեն և ռուսերեն լեզուներով՝ 500 տպաքանակով։

Նախագահի խորհրդականը նշեց, որ այս հրատարակության մեջ ներկայացված են Թուրքիայի ազգային անվտանգույան և պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման կառույցների, զինված ուժերի, ռազմարդյունաբերության մարտավարական ծրագրերի մոդերնիզացման, հատուկ ծառայությունների հայեցակարգը և մարտավարական գնահատականները։ «Գրքում ներկայացված է նաև Թուրքիայի և Իսրայելի ռազմաքաղաքական համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները»,- ավելացրեց նա։

Իսագուլյանն ավելացրեց, որ հաջորդ հրատարակություններում նույն ձևով կներկայացվեն նաև Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի ուժային կառույցները և մարտավարական ծրագրերը։

Հայաստանն ակտիվ քաղաքական, տնտեսական և մշակութային կապեր է ստեղծել այս չորս պետություններից երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ։ Մյուս հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ներկայումս դիվանագիտական հարաբերություններ չկան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: