483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական զինված ուժերը ադրբեջանական հայտարարությունների ֆոնին պարտավոր են բարձրացնել իրենց մարտունակությունը-ՀՀ Պնախարար
19:54
14 Սեպտեմբերի 2007

Հայկական զինված ուժերը ադրբեջանական հայտարարությունների ֆոնին պարտավոր են բարձրացնել իրենց մարտունակությունը։ Այս մասին ուրբաթ Ստեփանակերտում հայտարարեց ՀՀ Պնախարար Միքայել Հարությունյանը՝ Ղարաբաղում անցկացված զորավարժությունների ավարտին։

«Ադրբեջանում հնչած հայտարարությունների ֆոնին, մենք պարտավոր ենք էլ ավելի բարձրացնել զորքերի մարտունակությունը և դրանց համագործակցությունը»,-նախարարի խոսքերը մեջբերեց «Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ թղթակիցը Ստեփանակերտից։

Հարությունյանի խոսքերով, անհրաժեշտ է զորավարժությունների կազմակերպման և անցկացման նոր ուղիներ որոնել՝ թույլ չտալու համար շաբլոնային գործողություններ և զորքերի դանդաղկոտություն։

«Զորավարժությունների նպատակն է հակառակորդի ջախջախման նոր միջոցների հայտնաբերումն ու կատարելագործումը»,-ընգծեց նախարարը։

 Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտավարական զորավարժությունն անցավ սեպտեմբերի 5-15-ը։ Ուրբաթ ավարտվեց զորավարժության ակտիվ փուլը, որին մասնակցեց Ղարաբաղի պաշտպանության բանակի մեկ զորամիավորում ողջ կազմով։ Զորավարժության ժամանակ կիրառվեց զրահատեխնիկա, հրետանի, ռազմական ավիացիա, հակաօդային պաշտպանության միջոցներ։

Զորավարժության ընթացքում Ղարաբաղի պաշտպանության բանակի հատուկ զորամիավորումները իրականացրին հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման գործողություն, իսկ հրետանային պատրաստությունից հետո ավիացիայի օժանդակությամբ իջեցվեց դեսանտ։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: