481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ սահմանապահ զորքերի ղեկավարները Դուշանբեում կքննարկեն ճգնաժամային իրավիճակների կարգավորման փոխգործակցությունը
20:58
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Փոխգործակցության, սահմաններին ճգնաժամների կարգավորման, անօրինական արտագաղթի, նարկոբիզնեսի, մաքսանենգության հարցերի քննարկումը կլինի ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) 73–րդ նիստի օրակարգում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի գլխավոր վարչության մամուլի կենտրոնի ղեկավար Մուհամադ Ուլուհխոջաևը։

«Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն արտաքին սահմաններին վիճակի, ԱՊՀ անդամ–պետությունների սահմանապահ գերատեսչությունների գործակցության արդիական խնդիրների մասին, կամփոփեն 2014-2015 թվականներին անցկացված համատեղ միջոցառումների արդյունքները, կկազմեն 2016 թվականի ծրագրեր»,– ասել է Ուլուհխոջաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով` սահմանապահ զորքերի հրամանատարները կքննարկեն նաև ՍԶՀԽ աշխատանքի ծրագրերը 2016 թվականին սահմանապահ ոլորտում ղեկավար կազմի կադրերի որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման բնագավառում։

Ուլուհխոջաևն ավելացրել է, որ հունիսի 19–ին ծրագրվում է մասնակիցների մեկնում պետական սահմանի տաջիկա–աֆղանական գիծ և Տաջիկստանի «Համադոնի» և «Շուրոբոդ» սահմանային ջոկատներ այցելություն։ ՍԶՀԽ նիստի աշխատանքին կմասնակցեն ԱՊՀ 11 անդամ–պետությունների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարներ և Աֆղանստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։