ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին, գրում է «Ժամանակ» թերթը։
Դա կարող է տեղի ունենալ, եթե Սեյրան Օհանյանն ինչ–որ պատճառով չղեկավարի Դալլաքյանի ստեղծելիք «Երրորդ հանրապետությունը», թեև Դալլաքյանի հավաստիացումներով, դա դրան ոչինչ չի խանգարում։
Թերթը գրում է, որ Դալլաքյանը ՀՀԿ–ից դուրս գալուց հետո ասուլիս է հրավիրել, որի ընթացքում բավականին ջերմ է խոսել Ծառուկյանի մասին, ասելով, որ ինքն է գրել ԲՀԿ կանոնադրությունը։
«Ուստի ոչ մի խոչընդոտ չկա այս պահին նման համագործակցության համար»,– գրում է պարբերականը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում