438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ

19:08
13 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Սեյրանյանը պատմել է Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների մասին։

Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ հաջորդ տարի Հայաստանը նշելու է Չեխիայի և Սլովակիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ քառորդդարյա այդ հոբելյանը նշվի իրական ձեռքբերումներով:

«Ես ուրախ եմ, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-չեխական հարաբերությունները, ինչը շատ տեսանելի է հատկապես բարձրաստիճան փոխայցելությունների առումով, որոնք իրենց դրական ազդակներն են փոխանցում համագործակցության բոլոր ոլորտներին: Եվ շատ կարևոր է, որ այդ այցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվել են կամ որոշ մասը գտնվում են ընթացքի մեջ»,– ասել է Սարգսյանը։

Նշելով, որ Չեխիայի Հանրապետությունն ունի զարգացած տնտեսություն, նախագահը կարևորել է Հայաստանի հետ Չեխիայի գործընկերությունը։

«Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում: Կարծում եմ՝ և՛ մենք, և՛ մեր քաղաքացիները տեսնում են զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը, և այստեղ իրենց ներդրումն ունեն նաև չեխ զբոսաշրջիկները, որոնց թիվը թեև շատ մեծ չէ, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին այդ թիվն ավելացել է 20 տոկոսով»,– ընդգծել է Հայաստանի ղեկավարը։

Загружается новость ... "Право"

Նա նշել է, որ դա վերաբերում է նաև Սլովակիայի հետ հարաբերություններին: «Կարծում եմ՝ և՛ Չեխիան, և՛ Սլովակիան մեզ համար զբոսաշրջության զարգացման ոլորտում կարևոր գործընկերներ են, այնպես որ պետք է այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնել: Տեղյակ եմ կայացած հանդիպումների մասին, գիտեմ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, կոնկրետ ծրագրերի մասին, բայց կցանկանայի, պարո՛ն Սեյրանյան, որպեսզի հիմա Դուք համակարգված խոսեք մեր անելիքներից, և իհարկե, եթե կան խնդիրներ, առաջին հերթին՝ այդ խնդիրների մասին, որոնց լուծումը, իրոք, կբերի տնտեսական աշխուժության»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա