478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Մեծանուն դերասան Հովհաննես Աբելյանի հոբելյանին նվիրված փառատոն Վանաձորում
19:09
30 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հայտնի դերասաններից մեկի` Հովհաննես Աբելյանի 150–ամյակին նվիրված թատերական փառատոնը կանցկացվի Վանաձորում հոկտեմբերի 2-ից 10-ը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Գ.Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։

Փառատոն անցկացնելու որոշումն ընդունվել էր դեռ անցած տարի։ Կցուցադրվեն այն ներկայացումները, որոնցում ժամանակին խաղացել է Աբելյանը», – ավելացրեց Շահվերդյանը։

Փառատոնի ծրագրում են` Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումը, Շիրվանզադեի «Պատվի համար»–ը, Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», Լերմոնտովի «Չար ոգին», Դոստոևսկու «Ապուշը» և այլ բեմադրություններ։

«Աբելյանը հայկական թատրոնի չորս տիտաններից մեկն է Պետրոս Ադամյանի, Սիրանույշ և Վահրամ Փափազյանի հետ միասին։ Այս փառատոնը պատիվ կբերի ոչ միայն Վանաձորի Աբելյանի անվան թատրոնին, այլ նաև հայկական ժամանակակից թատրոնին ընդհանուր առմամբ», – ընդգծեց Շահվերդյանը։

Նրա խոսքով` փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 2-ին Վանաձարում` թատրոնի մոտ տեղադրված դերասանի հուշարձանի մոտ, իսկ երեկոյան թատրոնում կցուցադրվի առաջին ներկայացումը։

Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը ծնվել է 1865 թվականի նոյեմբերի 4-ին Ադրբեջանում։

Իր բեմական գործունեությունը նա սկսել է Բաքվի ռուսական թատրոնում 1882 թվականին։
1886 թվականին տեղափոխվել է աշխատելու Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, հյուրախաղերով եղել է Ռուսաստանում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, ելույթ է ունեցել նաև Թուրքիայում, Իրանում, Եգիպտոսում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ–ում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: