481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե բանալի» մրցանակ` ամենաբաց հայկական գերատեսչությանը
20:35
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե բանալի» և «Շանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը մրցանակ է շնորհում տեղեկատվական տեսանկյունից բաց և փակ լինելու համար, անցկացվել է Երևանում տասներեքերորդ անգամ։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս կիրառող ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Կոտայքի մարզպետարանը։ Կոտայքի մարզպետի տեղակալին «Ոսկե բանալին» հանձնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Տեղեկատվության ազատության լավագույն ռեֆորմատոր է ճանաչվել Հայաստանի արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ «Ոսկե բանալի» մրցանակը նրան հանձնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։

«Բաց գործընկերության կառավարում» մրցանակի են արժանացել Հայաստանի կառավարության աշխատակիցները։
Բաց գործընկերության շրջանակում նախագիծ իրագործած լավագույն գերատեսչություն է ճանաչվել Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տեղեկություն տրամադրող լավագույն պաշտոնական կայք է ճանաչվել Գյուղատնտեսության նախարարությունը։ «Ոսկե բանալին» ստացել է փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Տեղեկատվություն ստանալու իր իրավունքից լավագույնս և ակտիվորեն օգտված հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպությունը։ Մրցանակը ստացել է կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Ժանգոտ կողպեք» է ստացել Արմավիրի մարզպետարանը ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի համար։

Տեղեկատվության ազատության կենտրոնն արդեն 13–րդ անգամ անընդմեջ մրցանակներ է շնորհում ամենաբաց և ամենափակ գերատեսչություններին և կազմակերպություններին Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է ավելի քան 100 երկրներում։

Միջոցառումը կազմակերպել է Տեղեկատվության ազատության կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ և կոչված է խրախուսել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կիրառումը պետական կառույցներում, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։