480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–ադրբեջանական լարվածությունը պատերազմի չի հանգեցնի. ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար
19:47
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը չի հասնի ռազմական գործողությունների, կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը։
Ըստ նրա, այդ հարցը տվյալ պահին քննարկվում է ամենաբարձր մակարդակով։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը մեր ձեռնահասության ներքո չեն, բայց որքանով տեղյակ եմ, և վերջին տվյալներն են այդ մասին խոսում, այժմ այդ հարցը կքննարկվի ամենաբարձր մակարդակով ՄԱԿ–ի գերագույն ասամբլեայում»,– ասել է Սորոկինը` հատուկ նշելով, որ այդ հարցն իր մանդատի մեջ ընդգրկված չէ։

«Դրությունը, անշուշտ, բարդ է` ականանետներ են կիրառվում, մարդիկ են զոհվում, ընդ որում` խաղաղ բնակիչներ, ինչն ընդհանրապես անընդունելի է։ Բայց չեմ կարծում, թե դա կհասնի ռազմական գործողությունների։ Դա իմ կարծիքն է»,– նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը։

Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը`Սորոկինը կարծում է, որ այդ հարցում միջազգային հանրությունը մեկ ուղղությամբ է շարժվում։

«Դա երևի համաշխարհային պրակտիկայի այն սակավաթիվ օրինակներից է, երբ մի նավակում ամերիկացիներն են Օբամայի հետ, ռուսները` Պուտինի, և ֆրանսիացիները` Օլանդի։ Գործնականորեն, ամբողջ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի շրջանակում հակամարտությունը լուծելու հարցում գնում է նույն ուղղությամբ։ Եվ միասին միավորում է ջանքերը»,– ասել է Սորոկինը։

Ըստ նրա, մեծ հույսեր կան նաև Գերմանիայից, որը հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ–ում։
«Գերմանիան հայտնել է, որ ավելի վճռական և ակտիվ մասնակցություն կունենա իր նախագահության ժամանակ տարբեր հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։ Այդ պատճառով, սկզբունքորեն, եթե վերլուծենք իրադարձությունները, ապա կարելի է ավելի վճռական գործողություններ ակնկալել»,– նշել է Սորոկինը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։