486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Կատաղության դեմ պայքարը Հայաստանում օպերատիվ է և արդյունավետ. փորձագետ
18:50
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կատաղության դեմ օպերատիվ են պայքարում ժամանակին պատվաստումներ կատարելու շնորհիվ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատկապես վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Այսօր աշխարհում նշում են կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը։ Եվ, ցավոք, հարկ է նշել, որ այդ խնդիրը շատ երկրներում, ինչպես և Հայաստանում, շարունակում է մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը։ Հիվանդությունն ամենից շատ տարածված է աղքատ երկրներում, որտեղ պատվաստանյութն ու իմունոգլոբուլինը ոչ միշտ են հասանելի։ Սակայն Հայաստանում համապարփակ պատվաստման շնորհիվ այս խնդիրն օպերատիվ լուծում է ստանում», – նշեց նա։

Թորոսյանն ընդգծեց, որ թափառող կամ վայրի կենդանիների կծելու դեպքում, քերծվածքների առկայության և կենդանու թքի հետ մաշկի բաց հատվածների շփման պարագայում անհրաժեշտ է հրատապ դիմել բժշկի և ստանալ պատվաստման համապատասխան կուրս։

Նրա խոսքով` հիվանդությունը հիմնականում ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները, այդ իսկ պատճառով հիվանդությունը ուղեկցվում է գրգռվածությամբ, կծկումներով, իսկ այնուհետև պարալիչ է առաջանում, ու մարդը մահանում է սրտի կանգից։ Գաղտնի շրջանը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մեկ տարի։ 

«Կատաղության առաջնային հատկանիշներից են` թուլությունը, բարձր ջերմաստիճանը, վերքի շրջանում քորն ու այրոցը, չոր հազը։ Հիվանդության առաջնային ախտանիշները մի փոքր նման են գրիպի ախտանիշներին», – նշեց նա։

Երկրորդ փուլում (կծոցից 2-4 օր հետո) տուժածի վարքն ավելի ագրեսիվ է դառնում, նա շատ զգայուն է դառնում լույսի, աղմուկի, ջրի նկատմամբ, վախենում է մթությունից, դժվարությամբ է թուքը կուլ տալիս։

Երրորդ` պարալիտիկ փուլը, փորձագետի խոսքով, ի հայտ է գալիս, երբ վարակը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները։ «Աչքի մկանների, ներքևի վերջույթների պարալիչ է առաջանում։ Շնչառության ծանր պարալիտիկ խանգարումները առաջացնում են սրտի դադար և անխուսափելիորեն հանգեցնում են մահվան», – ավելացրեց նա։
Թորոսյանը նշեց, որ հայկական գյուղերում վայրի կենդանիների` աղվեսների, գայլերի, արջերի հարձակումների զոհ են դառնում հիմնականում ընտանի կենդանիները, և մարդը կարող է վարակվել նրանցից։ Քաղաքի բնակիչներին անհրաժեշտ է զգուշանալ թափառող շներից, կատուներից և կրծողներից։
Նրա խոսքով` ոչ մի դեպքում չի կարելի սպանել մարդու վրա հարձակված կենդանուն, քանի որ պատվաստման հետագա կուրսի նշանակման համար անհրաժեշտ է 14 օրվա ընթացքում ուսումնասիրել այդ կենդանու վարքագիծը։

Տարբերում են պատվաստման պայմանական և ոչ պայմանական կուրսեր։ Եթե հարձակված կենդանին 14 օրերի ընթացքում չի սատկում, նշանակվում է պայմանական կուրս` 3 պատվաստում երեք օրերի ընթացքում։ Ոչ պայմանական կուրսը (6 պատվաստում) նշանակվում է կենդանու մոտ կատաղության հաստատման պարագայում, այն իրականացվում է հատուկ հերթականությամբ` 1-ին, 3-րդ, 7-րդ, 14-րդ, 30-րդ և 90-րդ օրերին։
Հայաստանում կատաղության դեպքեր վերջին անգամ գրանցվել են 2008 և 2009 թվականներին Շիրակի (մահվան 2 դեպք) և Լոռվա մարզերում (մահվան 1 դեպք)։
2009-ից 2015 թվականներին հանրապետության տարածքում կատաղության դեպքեր չեն գրանցվել, սակայն եղել են թափառող, վայրի կենդանիների և կրծողների կծոցների դեպքեր։ Կծոցների ենթարկված մարդկանց 40%–ը մինչև 15 տարեկան երեխաներ են։

Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է, որը կանխարգելվում է պատվաստումների օգնությամբ։  Մարդու մոտ կլինիկական այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

2014 թվականին 2600 մարդ տուժել է կենդանիների հարձակումից և կծոցներից (որոնցից 900–ը Երևանի բնակիչներ)։ 2013 թվականին գրանցվել է 2700 դեպք (1000-ը` Երևանում, 2012 թվականին` 2888 դեպք (1110–ը` Երևանում)։  2010 թվականին` 3002 դեպք (1000-ը Երևանում)։

Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում են կատաղության տասնյակ հազարավոր դեպքեր։ ԱՀԿ տվյալների համաձայն, կատաղությունից ամեն տարի մահանում է 55000 մարդ կամ միջինը մեկական մարդ յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում։ Ամենից խոցելի են մնում Ասիայի և Աֆրիկայի երկրները։ Ամերիկայում կատաղությունից մարդկանց մահացու դեպքերի պատճառ և վարակի աղբյուր են դառնում չղջիկները։ Սակայն վերջին ժամանակներում չղջիկների կատաղությունը առողջության համար վտանգավոր է դարձել է նաև Ավստրալիայում և Արևմտյան Եվրոպայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։