486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հնագետները պեղել են ուրարտական ժամանակաշրջանի առաջին բնակավայրերից մեկը
17:22
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ հնագետները Սևանա լճի հարավային ափին իրականացրած պեղումներում հայտնաբերել են ուրարտական ժամանակաշրջանի առաջին բնակավայրերից մեկը, երկուշաբթի լրագրողներին ասաց պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը։
 
«2015 թվականին հայ–իտալական արշավախումբը պեղումներ է իրականացրել Ծովինար պատմահնագիտական հուշարձանի տարածքում։ Սա արդեն վաղուց հայտնի հետաքրքիր հուշարձան է։ Անվանի շատ արևելագետներ, ինչպիսիք են Բորիս Պետրովսկին, Գեդեոն Միքայելյանը և ուրիշներ, փորձել են այս տարածքում հետազոտություններ անցկացնել, սակայն նրանցից ոչ ոք մեծածավալ պեղումներ այնտեղ չի իրականացրել», – ավելացրեց Փիլիպոսյանը։

Նա նշեց, որ հուշարձանի մասշտաբային պեղումները մեկնարկել են դեռ անցյալ տարի և կտևեն մինչև 2016 թվականը։ Նրա խոսքով` հուշարձանը լույս է սփռում մինչուրարտական, ուրարատական և հետուրարտական դարաշրջանի (մ.թ.ա. 10-6 դարեր) իրադարձություններին։
 
«Էրեբունի» պատմամշակութային թանգարան–արգելոցի Կարմիր Բլուր մասնաճյուղի ղեկավար, Օձաբերդի հայ–իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանն իր հերթին ավելացրեց, որ հուշարձանն ուրարտական առավել խոշոր ամրոցներից մեկն է, որը գտնվում է Սևանա լճի հարավային ավազանի տարածքում։
 
«Օձաբերդը նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնակավայր է։ Բացի այդ, այն Սևանի ավազանի բացառիկ հուշարձաններից է, որտեղ հայտնաբերվել է ուրարտական Ռուսա I արքայի (կառավարման ժամանակահատված` մ.թ.ա. 735-714թթ.) սեպագիր արձանագրությունը, որտեղ նշված է եղել ամրոցի անվանումը», – ասաց հնագետը։

Նա նշեց, որ Սևանա լճի ավազանի տարածքում բազմաթիվ դամբարաններ են  պեղվել, սակայն բնակավայրերի ուսումնասիրություն գրեթե չի անցկացվել։

«Մեզ համար կարևոր էր նաև ուսումնասիրել ուրարտական դարաշրջանից հետուրարտական անցնելու փուլը։ Հենց այս ժամանակաշրջանում է ձևավորվել Երվանդունիների տոհմի թագավորությունը (մ.թ.ա. 520-200 թթ.)», – ընդգծեց Բադալյանը։

Նրա խոսքերով` պեղումներն իրականացվել են երեք մասերում` Օձաբերդի միջնաբերդում, ամրոցում և ամրոցի հարավում տեղակայված բնակավայրում։
 
«Միջնաբերդում մենք արձանագրել ենք մի շինություն, որտեղ հարթեցվել է հիմքը։ Այնտեղ մենք գտել ենք խճանկարային մի ծածկույթ, որի վրա հայտնաբերել ենք կավե հատակ։ Ամենայն հավանականությամբ` մենք գտել ենք միջնաբերդի անցումներից կամ ճանապարհներից մեկը», – նշեց Բադալյանը։

Նա ընդգծեց, որ ամրոցի տարածքում կիսակիկլոպիկ պարսպով հետաքրքիր շինություն է հայտնաբերվել, որտեղ արձանագրվել են ուրարտական և հետուրարտական դարաշրջանի հինգ հատակային ծածկույթներ։
«Երկրաձևաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտմաբերվել են կենդանիների հետքեր, որոնք թվագրվում են ուրարտական դարաշրջանով։ Սա որոշակի հուշումներ է տալիս այս ամրոցի նշանակության վերաբերյալ», – նշեց Բադալյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։