482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը ռուս զբոսաշրջիկների շրջանում տարածված ԱՊՀ քաղաքների վարկանիշի լավագույն տասնյակում է
12:08
16 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանը ռուս զբոսաշրջիկների շրջանում տարածված ԱՊՀ քաղաքների վարկանիշի լավագույն տասնյակում է, վարկանիշը կազմել է Travel.ru պորտալը։

Վարկանիշը հիմնված է ինքնուրույն, առանց տուրիստական ընկերությունների օգնության ճանապարհորդող ռուս զբոսաշրջիկների կողմից 2015 թ.–ին ԱՊՀ երկրներում հյուրանոցների ամրագրման տվյալների վրա։

Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի քաղաքների թվում են Մինսկը, Կիևը, Ալմաթին, Բաքուն, Երևանը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեկը, Տաշքենդը և Քիշնևը։

Մերձավոր արտասահմանի` այցելությունների համար տարածված քաղաքների լավագույն քսանյակում են նաև Բրեստը, Գրոդնոն և Գոմելը (Բելառուս), Լվովը, Օդեսան և Խարկովը (Ուկրաինա), Ակտաուն և Ակտոբեն (նախկին Ակտյուբինսկ, Ղազախստան), ինչպես նաև Աշգաբադը (Թուրքմենստան) և Դուշանբեն (Տաջիկստան)։ 

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի երկրների լավագույն հնգյակում են Բելառուսը (բոլոր այցելությունների 37 տոկոսը), Ուկրաինան (22 տոկոս), Ղազախստանը (16 տոկոս), Ադրբեջանը (9 տոկոս) և Հայաստանը (7 տոկոս)։ ԱՊՀ–ի մնացած երկրներին բաժին է ընկնում մերձավոր արտասահմանում բոլոր այցելությունների մոտ 10 տոկոսը։

Travel.ru–ի տվյալներով` զբոսաշրջիկները, նախորդ տարվա համեմատ, սկսել են մեկուկես անգամ ավելի հաճախ ամրագրել առցանց ճամփորդություններ դեպի ԱՊՀ երկրներ։ ԱՊՀ երկրներում զբոսաշրջիկները ճանապարհորդում են միջինը չորս օր և հյուրանոցում իջևանելու համար վճարում օրական 80 դոլար։

Մինսկի հյուրանոցում իջևանելու համար զբոսաշրջիկներն օրական ծախսում են միջինը 73 դոլար, Կիևում` 87 դոլար, Ալմաթիում` 84 դոլար, Բաքվում` 78 դոլար, իսկ Երևանում` օրական 63 դոլար։

ԱՊՀ–ի ամենաթանկարժեք մայրաքաղաքն Աստանան է (օրական 115 դոլար), իսկ ամենաբյուջետայինը` Բիշքեկը (օրական 30 դոլար)։

Ամառային սեզոնի արդյունքում ռուսների շրջանում ԱՊՀ–ի հանգստավայրերի լավագույն հնգյակում են ներառվել Իսիկ Կուլ լիճը (Ղրղըզստան), Նարոչ լիճը (Բելառուս), Բորովոյեն (Ղազախստան), Նաբրան գյուղը (Ադրբեջան) և Սևանա լիճը (Հայաստան)։

Եթե Վրաստանը լիներ ԱՊՀ անդամ, ապա Թբիլիսին կհայտնվեր ամենատարածված քաղաքների առաջին տասնյակում, իսկ Բաթումին` առաջին քսանյակում։ Բաթումիում այս ամառ ճամփորդությունն ամրագրել են միջինը 5 օրով, իսկ Թբիլիսիում` 3,5 օրով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։