478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիական ավանի շինարարությունն ավարտին կհասցվի առաջիկայում
18:49
11 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/ Երևանում կառուցվող օլիմպիական ժամանակակից ավանի շինարարությունը կավարտվի առաջիկա շաբաթվա ընթացքում, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այդ առթիվ, ուրբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ  այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան և ծանոթացել   շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:

2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը:

Մարզաբազայում շրջայցի ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացրել են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներն ու դրանց հնարավորությունները, սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները:

Նշվել է, որ օլիմպիական ավանի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հավաքական թիմերի կենտրոնում գործելու են մենապայքարային, ուժային, խաղային, ինչպես նաև ջրային մարզաձևերի դահլիճներ, իսկ հյուրանոցային մասնաշենքը նախատեսված է լինելու մոտ 320 մարզիկի համար:

Մասնագիտացված մարզադահլիճներից բացի, մարզաբազայում գործելու են նաև լողավազան, բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ: Պատասխանատուների հավաստմամբ, օլիմպիական ավանը կունենա մարզումների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: