477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վենետիկի հանձնաժողովի անդամները հույս ունեն, որ «իրենց կարծիքը հաշվի կառնվի» Հայաստանի Սահմանադրության նոր նախագծում
12:08
26 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վենետիկի հանձնաժողովի անդամները հույս են հայտնել, որ իրենց «կարծիքը հաշվի կառնվի» Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծում, որի համաձայն երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման կարգի։ Այս մասին հայտնում է Ազատության ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Ավստրիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերի խոսքով` Վենետիկի հանձնաժողովը որևէ տեքստ չի առաջարկում, այլ ասում է` արդյո՞ք այդ տեքստը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե ոչ։

Նրա խոսքով` Վենետիկի հանձնաժողովը ծանոթ է ինչպես հուլիսի 15–ին հրապարակած տեքստին, այնպես էլ ավելի ուշ հրապարակած տեքստերին, իսկ Երևանում կայացած քննարկումների ընթացքում իրենք հանդես են եկել կոնկրետ առաջարկություններով։

«Մենք քննարկումներ ենք անցկացրել, որոնց ընթացքում կոնկրետ կետեր ենք մատնանշել, և մեզ պատասխանել են, որ մեր կարծիքը հաշվի կառնվի։ Մեզ հայտնած ձևակերպումներից կարելի է հստակ ենթադրել, որ զգալի փոփոխություններ կլինեն»,– ասել է Քրիստոֆ Գրաբենվարտերը։

Վենետիկի հանձնաժողովի լատվիացի անդամ Այվարս Էնձինսը հայտնել է, որ քննարկումների ընթացքում իրենք առաջարկել են նախագծից հանել 89–րդ հոդվածի 4–րդ, 5–րդ և 6–րդ մասերը, որոնք վերաբերում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին։

Այն հարցին, թե արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովը կարող է երաշխավորել, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնեն, Գրաբենվարտերը պատասխանել է. «Վենետիկի հանձնաժողովն այն մարմինը չէ, որը կարող է երաշխավորել, որ 2-3 տարի անց Հայաստանում ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան այսօր։ Մենք միայն գնահատական ենք տալիս ներկայացված տեքստին եվրոպական չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից»,– նշում է պարբերականը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: