478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական բարեփոխումների նախագծում փոփոխություններ կարող են լինել Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներից հետո
16:52
25 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծում կարող են փոփոխություններ կատարվել, «Ազատություն» ռադիոկայանին է ասել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։

Նախօրեին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները Երևանում հինգ ժամ տևողությամբ խորհրդատվություններ են անցկացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ։

«Մենք քննարկել ենք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված կետերը։ Պետք է ասեմ, որ հարցականի տակ չի դրվում երկրորդ փուլի անցկացման հարցը, այլ քննարկվում է, արդյոք, այդ դրույթը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ։ Այս պահին մենք քննարկում ենք այդ հարցերը և կարծում եմ, որ կգտնենք փոխադարձ ընդունելի որոշում», – ասել է Հարությունյանը, ով մասնագիտական հանձնաժողովի անդամ է։

Խոսելով այն մասին, թե բավարարում է, արդյոք, Վենետիկի հանձնաժողովին վերջին փոփոխություններից հետո ներկայացված նախագիծը` կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարը պատասխանել է. «Մենք շարունակում ենք աշխատանքը և փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի ձևակերպումներ»։

Հարությունյանը վստահ է, որ խորհրդարանական կառավարման կարգին անցնող երկրում կայուն մեծամասնության առկայությունն անհրաժեշտություն է։ Այդուհանդերձ, հանձնաժողովի անդամի խոսքով` նրանք պատրաստ են ապագայում վերադառնալ այդ կետին և կատարել խմբագրական փոփոխություններ։

Այդ կետից բացի, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների առաջարկով մասնագիտական հանձնաժողովն առաջիկայում կկազմի փոփոխությունների փաթեթ, որոնք կապված են մի շարք այլ կետերի հետ` այն խորհրդարան ներկայացնելու համար։

«Նրանց ներկայացրած հիմնական դիտողությունները նախագծի վրա կրկին աշխատելու առիթ կդառնան։ Իհարկե, այն արդեն ԱԺ–ում է, այդ պատճառով հանձնաժողովը կարող է ընդամենը առաջարկները ներկայացնել խորհրդարան։ Սակայն ես կարծում եմ, որ ամենագլխավորն այն է, որ մենք սկզբունքորեն նկատել ենք որոշ դիրքորոշումների երկկողմ մերձեցում», – ասել է Հարությունյանը։

Նա նաև ավելացրել է, որ մեծ փոփոխություններ փաստաթղթում չեն լինի։

«Ազատությունը» նշում է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո այն ամբողջովին կսկսի գործել միայն ներկա նախագահ  Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից հետո։ Հարությունյանի խոսքով` վարչապետը կդառնա երկրի առաջին դեմքը միայն 2018թ.–ին նոր նախագահի ընտրություններից հետո։ «Քանի որ նա (նախագահը) ընտրվել է և մանդատը ստացել ժողովրդից և այդ մանդատը ստացել է որոշակի ժամկետով», – ավելացրել է Հարությունյանը։

Նախագծի համաձայն, Հայաստանի նախագահն ընտրվում է  յոթ տարի ժամկետով (ներկա 5–ի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից:

Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն, գործադիր իշխանության գերագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականություն իր ծրագրի հիման վրա։ Կառավարության վրա դրվում է նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարությունը։

Նոր նախագծով`  հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

Միաժամանակ, եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ հինգ տարով համամասնական համակարգով ընտրվող Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից։ Օրենսդիր մարմնում նախատեսվում է տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։

Ընդ որում, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։ Բացառությամբ երկրորդ փուլում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի, ընտրական արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պատգամավորական մանդատներ են ստանում առաջին փուլի արդյունքներով: 

Նոր նախագծով փոխվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: 

Գործող օրենսդրությամբ` ԿԸՀ անդամներին նշանակում է ՀՀ նախագահը Օմբուդսմենի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի նախագահների առաջարկով։

Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ու հիմնավորումները հրապարակված են Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: