481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը հասանելի է նաև կորպորատիվ հաճախորդների համար
13:59
10 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը հայտարարում է իրավաբանական անձանց համար օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայության երկու նոր սակագնային փաթեթների գործարկման մասին:

Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված են 10 մբ/վրկ և 35 մբ/վրկ արագությամբ սակագնային փաթեթներ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 12 000 դրամ և 24 000 դրամ:

«Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) ինտերնետի աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ մենք շարունակում ենք ներկայացնել նոր պարզ և հարմար սակագնային փաթեթներ մեր բաժանորդների համար: «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում առաջարկվող երկու նոր առաջարկները մեր կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայություններից մատչելի սակագներով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Hi-Line ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդները պայմանագիրը վերակնքելու դեպքում կարող են միանալ «Beeline Ինտերնետ» սակագնային փաթեթներին առանց վերահաշվարկի: 13 ամիս ժամկետով պայմանագիր ստորագրելու դեպքում «Beeline Ինտերնետ» ծառայության բաժանորդներին տրամադրվում է Wi-Fi սարք:

Նշենք, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների, ինչպես նաև Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Ավան և Շենգավիթ թաղամասերի բնակիչներին: Beeline-ն ակտիվորեն շարունակում է ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Beeline-ի ծառայությունների և «Beeline Ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: