484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմող գիտնականներին
21:42
08 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12–րդ համաժողովին երախտագիտություն է հայտնել այն բոլոր գիտնականներին և հասարակական–քաղաքական գործիչներին, ովքեր խոսել են և շարունակում են բարձրաձայնել խոսել Հայոց ցեղասպանության մասին։

«Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել։ Չեն մոռացվել նաև այն մտավորականների, գիտնականների ու առհասարակ մարդասերների անունները, ովքեր իրենց մտքի ու գրչի շնորհիվ լույս են սփռել 100 տարի առաջ կատարված ոճրագործության վրա՝ թույլ չտալով ժամանակին քողարկել այն։ Եվ պատահական չէ, որ 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս սյուներից մեկն էլ հենց երախտագիտության սյունն է»,– հայտնել է Հայաստանի նախագահն իր ելույթում։

Նախագահը չափազանց կարևորել  է, որ Հայոց ցեղասպանության փաստը հիշատակվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագում, Ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Երևան ժամանած Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների ելույթներում, Վաշինգտոնի Մայր տաճարում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ, Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկի պատմական խոսքում, որում նա ուղիղ խոսել է կայսերական Գերմանիայի մեղսակցության մասին, Չիլիի, Բրազիլիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի օրենսդիր մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում, Հունաստանի և Կիպրոսի կողմից՝ այդ հանցագործության ժխտման քրեականացման որոշումներում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևերում, և որ ամենակարևորն է, տասնյակ միլիոնավոր մարդկանց սրտերում, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդի արդար պայքարին։

«Այս նույն համատեքստում եմ դիտում նաև ձեր կողմից կայացված որոշումը ձեր համաժողովը ոգեկոչման այս կարևոր տարում Հայաստանում անցկացնելու մասին: Մենք շնորհակալ ենք բոլորիդ այս աննախադեպ աջակցության և ցուցաբերած խիզախության համար»,– ընդգծել է նախագահը։

Նա հավաստիացրել է, որ ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական, ու դրանում մենք անընդհատ զգալու ենք նաև ձեր աջակցության և խորհրդի կարիքը: «Մենք պայքարում ենք մեր իրավունքները վերականգնելու համար և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ սատարում են, գոնե բոլոր նրանց, ովքեր մեզ չեն խոչընդոտում: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ նաև հաճելի օրեր Հայաստանում»,– ասել է նախագահը։

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, ինչպես նաև Երկրորդ համաշխարգհային պատերազմի և Հոլոքոստի 70–ամյակներին նվիրված համաժողովին մասնակցում է ավելի քան հարյուր մասնագետ ցեղասպանության և հարակից ոլորտներում, աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր գիտնականներ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։