481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան շահագրգռված է կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
18:04
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզում հունիսի 5–ին տեղի կունենա Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որը նվիրված է կրթության ոլորտի համագործակցությանը, ուրբաթ լրագրողներին ասաց Ֆրանսիայի վարչապետին առընթեր Բարձրագույն կրթության հարցերով պետական քարտուղար Թիերի Մանդոնը։

«Կրթության ոլորտին վերաբերող ամեն ինչ առաջնահերթ է Հայաստանի համար, և մենք համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանի հետ», – ասաց Մանդոնը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի շրջանակում։

Միաժամանակ նա չնշեց աշխատանքային հանդիպման մակարդակն ու կազմը։

Խոսելով Բոլոնյան գործընթացի մասին` Մանդոնը կարևորեց գործընթացի մասնակից երկրների միջև սերտ համագործակցությունը։

«Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի կատարած աշխատանքը չպետք է ավարտվի այստեղ և հիմա, հակառակը` այն պետք է խթան դառնա հետագայում նմանատիպ գործունեության համար», – նշեց նա։ Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է կրթության ոլորտում իրականացնել մեծ ներդրումներ, քանի որ դա բարեկեցիկ ապագայի երաշխիքն է։ «Պետք չէ մտածել ծախսերի մասին, քանի որ կրթության ոլորտում իրականացվող ցանկացած ծախս արդարացված է», – ավելացրեց նա։

Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) 9–րդ խորհրդաժողովը և Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովն անցկացվում են Երևանում մայիսի 14–15–ը։ Միջոցառմանը մասնակցում են Բոլոնյան գործընթացի 47 մասնակից երկրների ավելի քան 100 պատվիրակներ, ինչպես նաև` մոտ 20 կրթության նախարարներ։

Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել են Նախարարական գագաթնաժողովի երևանյան կոմյունիկեն և Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի հռչակագիրը։

ԵԲԿՏ երկրների նախարարների խորհրդաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, իսկ խորհրդաժողովի արդյունքում ընդունված համատեղ կոմյունիկեում ամփոփվում են մասնակից երկրներում Բոլոնյան գործընթացի հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները։

Երևանի գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել են որակի ապահովման, ECTS–կրեդիտների օգտագործման, որակավորման համակարգերի, նախորդ կրթության ճանաչման ոլորտում իրականացվող գործունեության հիմնական արդյունքները, որոնք ամրագրված են BFUG–ի 2012–2015 թթ.–ի աշխատանքային ծրագրում։ –0– Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: