486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2014թ.–ի աշխատանքների արդյունքները
19:51
27 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2014թ.–ի ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ նախարարության կողմից 2014թ.-ին մշակվել են թվով 161 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 147-ը ՀՀ օրենքների նախագծեր, 9-ը՝ ՀՀ կառավարության, 3-ը՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծեր, 2-ը՝ նախարարի հրամանների նախագծեր: Պետական փորձագիտական եզրակացություններ են տրամադրվել մուտքագրված թվով 2831 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, այդ թվում՝ 517 օրենքների նախագծերի, 220 ընդունված օրենքների և այլն:

Նախարարը զեկուցել է, որ անցած տարի Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության թվով 31 դիրքորոշում (9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները): Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ համագործակցության արդյունքում 2014թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկել է 5 վճիռ և փակել այդ վճիռների կատարողական վարույթները: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից անցած տարի գրանցվել և հաշվառվել է 1 արտադրական կոոպերատիվ, 3168 ՍՊԸ, 69 ՓԲԸ, 1 ԲԲԸ, 4 ՊՈԱԿ, 110 ՀՈԱԿ, 13492 անհատ ձեռնարկատեր, որից 1760 վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 294 հասարակական կազմակերպություն, 3 կուսակցություն, 10 իրավաբանական անձանց միություն, 81 հիմնադրամ, 21 արհեստակցական կազմակերպություն:

Նախարար Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինների կողմից կատարվել են ամուսնության 18.907, ամուսնալուծության 4.650, ծննդյան 43.553 և մահվան 28.202 ակտային գրանցումներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 դրամ, որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 դրամ (2013թ.՝ 3.459.065.305):

2015 թվականի հունվարի 19-ի դրությամբ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 3874 անձինք, որոնցից՝ 2773 դատապարտյալ և 1101 կալանավորված անձինք:

Արդարադատության նախարարն, անդրադառնալով ընթացիկ և առաջիկա աշխատանքներին, նշել է, որ նախարարության կողմից շարունակվում են «Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրման և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և նոտարական համակարգի միջև ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համակարգում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը, ինչը կնպաստի հանցագործություն կատարած անձի հասարակություն վերաինտեգրմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։