478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոյեմբերի 21–ին առաջին անգամ Street Workout–ի առաջնություն կանցկացվի
16:25
19 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նոյեմբերի 21–ին առաջին անգամ Street Workout–ի առաջնություն կանցկացվի, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց «Street Workout Armenia» մարզական կազմակերպության համահիմնադիր Արթուր Հարությունյանը։

Street Workout–ի բառացի թարգմանությունն է`«փողոցային մարմնամարզություն», այսինքն` դրանք մարզումների այն տեսակներն են, որոնք կարելի է անցկացնել ինչպես տանը, այնպես էլ` փողոցում։

«Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի 18 քաղաքից ընտրված ուժեղագույն աթլետները։ Հաղթողը կմեկնի Street Workout–ի աշխարհի առաջնությանը, որը կկայանա դեկտեմբերի 1–ին Ղազախստանում` աշխարհի 75 երկրի աթլետների մասնակցությամբ»,– նշեց Հարությունյանը։

Կազմակերպության ևս մեկ համահիմնադիր Ղազար Հակոբյանի խոսքով` Հայաստանի առաջնության եզրափակչին կմասնակցի 10 մարզիկ։ Ֆրիսթայլից բացի, կան նաև ուժային տարբեր վարժություններով ևս չորս տեսակ մարզումներ։ Այդ մարզումներում կարող են մրցել առաջնության բոլոր մասնակիցները։ Իրենց ամենաբարդ հմտությունները նրանք կարող են ցուցադրել տրված երեք րոպեի ընթացքում։

Հայաստանում Street Workout մարզական ուղղությունը հայտնվել է մոտ երկու տարի առաջ։ Թեև այդ ուղղությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել երկրում, այնուհանդերձ Street Workout–ն արդեն մեծ թվով երկրպագուներ ունի։

«Street Workout Armenia» կազմակերպության տվյալով` այսօր Հայաստանում կա 200 պրոֆեսիոնալ և 600 ոչ պրոֆեսիոնալ մարզիկ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: