481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տարածքում նոյեմբերի սկզբին գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
09:32
31 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հատկապես արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ին կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ նոյեմբերի առաջին չորս օրերին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։

Միաժամանակ, նոյեմբերի 1–ին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում։

Երևանում հոկտեմբերի 31–ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-17 աստիճան, իսկ նոյեմբերի 1–ից կսկսի նվազել օրական մի քանի աստիճանով և նոյեմբերի 4–ին կկազմի 4-6 աստիճան տաքություն։ Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը մայրաքաղաքում կցրտի մինչև 1 աստիճան։

Տեղումներ և մառախուղ է սպասվում հոկտեմբերի 31–ին Հայաստանի արևելյան շրջաններում, իսկ նոյեմբերի 1–ին և 3–ին Երևանում և հանրապետության մարզերի մեծամասնությունում, իսկ նոյեմբերի 4–ին` ամբողջ հանրապետությունում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում հոկտեմբերի 31–ին օդերևութաբանները կանխատեսում են փոփոխական ամպամածություն` առանց էական տեղումների։

Քամին կլինի  հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ։

Այս պահին Երևանում ամպամած է, սնդիկի սյունը ցույց է տալիս 14 աստիճան տաքություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: