484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՌԵ–ն կդիտարկի Աբխազիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթգիծ բացելու հարցը. Յակունին
16:29
18 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ն կդիտարկի Աբխազիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթգիծ բացելու հարցը, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։

«Մեզ պետք կլինի այժմ կենտրոնանալ դեպի Հայաստան Աբխազիայի և Վրաստանի տարածքով շարժման տարբերակ բացելու հարցի քննարկման վրա։ Ցավոք, խնդիրը զուտ քաղաքական բնույթ է կրում և կապված է Վրաստանի և Աբխազիայի միջև կուտակված հակասությունների հետ»,– ասաց Յակունինը։

Ինչ վերաբերում է երկաթուղայիններին, ապա, Յակունինի խոսքով, նրանք երբեք որևէ հակասություններ չեն ունեցել, որոնք չլուծվեին Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների նույնիսկ ամենաբարդ ժամանակահատվածներում, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Երկաթուղայինները միշտ համաձայնեցված են աշխատել, ընկերաբար և ձգտել են օգնել միմյանց»,– ասաց նա։

ՌԵ ղեկավարի խոսքով` Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակում Ռուսաստանն իր կողմից 2.5 մլրդ նպատակային միջոցներ է հատկացրել աբխազական երկաթուղու ենթակառուցվածքն անհրաժեշտ ծավալով արդիականացնելու համար։

«Ինչ վերաբերում է այս նախագծի հետագա քննարկմանը, ապա այն կախված է հարևան երկրների բարի կամքից»,– ավելացրեց Յակունինը։

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թ.–ի հունվարին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։

Աբխազական երկաթուղու բացման հարցը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` 2013 թ.–ի սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: