486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարին ՄԳԻՄՈ-ի պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց
19:36
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Արարողությանը ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։

Միջոցառումը բացելով՝ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշեց, որ ինստիտուտում տարիների ընթացքում սովորել և այսօր էլ սովորում և դասավանդում են բազմաթիվ հայեր ու ընդգծեց, որ իր ղեկավարած կրթօջախն ինչ-որ իմաստով հանդիսանում է շուրջ 200 տարի առաջ Լազարյանների կողմից Մոսկվայում հիմնադրած Արևելյան լեզուների ինստիտուտի իրավահաջորդը։ Կրթօջախի ղեկավարն ասաց, որ ինստիտուտի շրջանավարտ Էդվարդ Նալբանդյանը հանդիսացել է ՄԳԻՄՈ-ի լավագույն ուսանողներից մեկը, ով հաջողությամբ ավարտելով համալսարանը դիվանագիտական կարիերայի լուրջ ճանապարհ է անցել և այժմ զբաղեցնում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը։

Ակադեմիկոս Տորկունովը ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարին պատվո դոկտորի կոչում շնորհելու մասին Գիտական խորհրդի որոշումը նշեց, որ այն կայացվել է հաշվի առնելով միջազգային համագործակցության զարգացման, խաղաղության, միջազգային անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Էդվարդ Նալբանդյանի ակնառու ներդրումը և Էդվարդ Նալբանդյանին հանձնեց պատվո դոկտորի դիպլոմն ու դոկտորական թիկնոցը։

Այնուհետև ելույթով հանդես եկավ նախարար Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնելով Գիտական խորհրդին պատվո դոկտորի կոչման պատվին արժանանալու համար՝ ասաց. «Կարծես դա եղել է վերջերս, բայց իրականում արդեն 40 տարուց ավել է անցել, երբ ես ընդունվեցի ինստիտուտ։ Ես հպարտ եմ, որ ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որ միջազգայնագետների պատրաստման ոլորտում աշխարհի լավագույն կրթօջախներից է հանդիսանում։

Այս կոչումը ես ընդունում եմ նաև որպես հարգանքի տուրք ՄԳԻՄՈ-ի բոլոր հայ շրջանավարտներին, որոնք այստեղ ստացած գիտելիքները ներդրել են իրենց Հայրենիքին ծառայելու, նրա շահերը պաշտպանելու և առաջ մղելու գործում»։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունները, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, հարևան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը, այլ մայրցամաքների և երկրների հետ փոխգործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղված հետևողական քայլերը։

Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների հարցերին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։