484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրումը թույլ կտա տարեկան մոտ 4.1 մլն դոլար տնտեսել. ԱԽ քարտուղար
15:30
26 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում առաջիկա մեկ–երկու տարիների ընթացքում պրոբացիոն ծառայության համակարգ կներդրվի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի քրեակատարողական համակարգում կարող է ապահովել ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների, մասնավորապես, տուգանքների կամ հանրային աշխատանքների կիրառում։ Այսպիսով` օրինախախտ անձը չի տեղափոխվի ազատազրկման վայր, այլ կգտնվի պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո և կկատարի դատարանի վերագրած պարտավորությունները։

«Եթե այսօր մենք յուրաքանչյուր բանտարկյալի վրա ծախսում ենք շուրջ 3600 դրամ (մոտ 8.7 դոլար), ապա այդ համակարգի շնորհիվ մենք այդ ցուցանիշը կկրճատենք մինչև 410 դրամ (շուրջ մեկ դոլար)։ Այդպիսով, համակարգի ամբողջական ներդրման դեպքում մենք կկարողանանք տնտեսել տարեկան մոտ 1.7 մլրդ դրամ (մոտ 4.1 մլն դոլար)»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Բաղդասարյանը։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը միաժամանակ նշեց, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում մոտ 3900 մարդ։ Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ ներդրվող համակարգի շնորհիվ մոտ 1100 մարդ կարող է պատիժը կրել պրոբացիոն ծառայության համակարգի միջոցով, որը ենթադրում է, մասնավորապես, տնային կալանք, բանտարկյալի տեղաշարժման տեխնիկական վերահսկողություն։

Հիշեցնելով, որ Անվտանգության խորհուրդը նախօրեին քննարկել և հավանություն է տվել Հայաստանի պրոբացիոն ծառայության համակարգի ներդրման հայեցակարգը` Բաղդասարյանն ընդգծեց, որ դա շատ կարևոր քաղաքական, սոցիալական և իրավական նշանակություն կունենա մեր երկրի համար։

«Այսպիսով, կներդրվի այլընտրանքային պատժի համակարգ, որի համաձայն` մարդիկ չեն զրկվում ազատությունից նվազագույն հասարակական վտանգ ներկայացնող արարքների համար»,– ասաց նա։

Նա նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը պետք է երկրում պրոբացիոն համակարգի ներդրման մասին օրինագիծ մշակի։

«Տվյալ բարեփոխումները բարձր են գնահատվում մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք պատրաստ են այդ հարցում ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մասնավորապես, արդեն 800 հազար եվրո է հատկացվել բարեփոխումների իրականացմանը։ Մենք արդեն փորձնական ծրագիր ենք անցկացնում Հայաստանի մարզերում, և կարծում եմ, որ առաջիկա 1-2 տարիներին կկարողանանք ներդնել այլընտրանքային պատիժների համակարգը»,– ընդգծեց Բաղդասարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: