478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Բանակի գործունեության լուսաբանման գործընթացում դրական առաջխաղացումներ են նկատվում. փորձագետ
19:43
24 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ների կողմից բանակի գործունեության լուսաբանման հարցում դրական առաջխաղացումներ են նկատվում,  կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։

«Հայկական մամուլում մեր բանակի գործունեության լուսաբանման հիմնական թերությունը պատվիրված կամ չստուգված նյութերի հրապարակումն է»,– երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Շահսուվարյանը։

Ըստ նրա, չարժե թաքցնել բանակի թերությունները, բայց արհեստականորեն դրանք չափազանցնել նույնպես չի կարելի։

«Մենք կարող ենք կարդալ, թե իբր բանակի ճաշարանները կեղտոտ են, սանիտարական պայմանները չեն համապատասխանում պահանջներին կամ այնտեղ սպասարկումը վատն է, բայց երբ մենք լրագրողներից կոնկրետ զորամասերի համարներ ենք պահանջում, մարդիկ սկսում են հրաժարվել իրենց խոսքերից։ Այդպես պետք է չլինի»,– ասաց Շահսուվարյանը։

Նա նշեց, որ բանակի գործունեության կամ տարբեր պատահարների լուսաբանման ոսկե կանոն չկա, սակայն միշտ պետք է տեղեկացնել, թե ինչ ես տեսել սեփական աչքերով կամ ունես հավաստի աղբյուրներից։

«Բանակը միշտ պետք է կատարի առաջին քայլը` մեկնաբանություններ տա, համագործակցի ԶԼՄ–ների հետ, որ տարբեր միջադեպեր լուսաբանելիս լրագրողները չհիմնվեն դատարկ խոսքերի վրա»։

Նա միաժամանակ ավելացրեց, որ հայկական բանակն ավելի բաց և թափանցիկ է դառնում, ինչն իր հերթին հանգեցնում է ԶԼՄ–ներում անորակ հրապարակումների կրճատմանը։

Իսկ խոսելով Ադրբեջանում և Հայաստանում տարվող քարոզչության մասին` Շահսուվարյանը նշեց, որ Բաքուն ավելի մեծ ֆինանսական միջոցներ ունի։

«Սակայն մեր բարոյահոգեբանական վիճակը, անխոս, ավելի լավ է, քան Ադրբեջանում, ինչը վկայում են բազմիցս անցկացվող ստուգումները և զորավարժությունները»,– ասաց լրագրողը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: