481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանության նախարարը հանձնարարել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությանն ուժեղացնել աշխատանքը սահմանամերձ համայնքներում
17:13
05 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի «Հայոց արծիվներ» հասարակական–հայրենասիրական շարժման նախագահի և տարածաշրջանային ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում հանձնարարեց ուժեղացնել աշխատանքը, հատկապես` սահմանամերձ համայնքներում։

«Ձեր ռազմահայրենասիրական գործունեությունը չափազանց կարևոր է, և գոյության չորս տարիների ընթացքում դուք կատարել և նույնիսկ գերակատարել եք կազմակերպության զարգացման ծրագիրը, ստեղծել եք այն միջուկը, որը հնարավորություն կտա հաջորդ տարիներին էլ ավելի ընդլայնվել և գործել, հատկապես այն շրջաններում, որոնք ամենաբարդ իրավիճակում են` մեր երկրի սահմանամերձ համայնքներում։ Եվ հատկապես նրանք, ովքեր հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում են»,– ասաց նախարարը «Հայոց արծիվներ» հասարակական–հայրենասիրական շարժման ստեղծման քառամյակի տոնակատարության նախաշեմին անցած հանդիպմանը։

Օհանյանը հավաքվածներին ներկայացրեց այն գերակա ուղղությունները, որոնցով Նախարարությունը կաշխատի` կոչ անելով կազմակերպության ղեկավարությանը և անդամներին գործել նաև նշված ուղղություններով, որոնց թվում են` ռազմահայրենասիրական միջոցառումների աշխուժացումը Հայաստանի մարզերում և սահմանամերձ շրջաններում, երիտասարդության շրջանում Հայրենիքի պաշտպանության ազգային գաղափարի զարգացումը։ Դրա համար էլ ստեղծվել է ուղեցույց, և անցկացվում են համապատասխան միջոցառումներ։

Նախարարը կարևորեց նաև հասարակությունում սպաների դերի և հեղինակության բարձրացումը, կրտսեր սպայական կազմի համալրումը երիտասարդների ներգրավման ճանապարհով հատկապես մարզերից և սահմանամերձ շրջաններից` ռազմական բուհերում սովորելու համար։

Օհանյանը նշեց նաև բանակի թափանցիկության ապահովման աշխատանքը, ինչի համար այս տարի առաջին անգամ կիրառվել է զորամասերում նորակոչիկների` վիճակահանությամբ բաշխման նոր համակարգը։ Նախարարն առաջարկեց հատուկ ուշադրություն դարձնել պայմանագրայինների շարքերի համալրմանը։

Նախարարության աշխատանքի ևս մեկ կարևոր ուղղությունը, որին կոչ արեց միանալ «Հայոց արծիվներին», երիտասարդության շրջանում արատավոր, փողոցային դրսևորումների դեմ պայքարն է։

«Կարծում եմ` տարածքային 300 բաժանմունք ունեցող կազմակերպությունը կարող է նման քարոզչություն անցկացնել»,– նշեց նախարարը։

«Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, նախարարին ներկայացնելով 4 տարում կատարած աշխատանքը, հայտնեց, որ նշված ժամանակահատվածում կազմակերպության անդամ է դարձել ավելի քան 32 հազար մարդ։

Այդ ընթացքում անցկացվել է ավելի քան 550 միջոցառում, որոնցից կեսը` Հայաստանի ԶՈՒ տարբեր մասերում, սահմանային հենակետերում և այլն։

«Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և տնօրենների հետ շփվելիս` ես միայն մեկ խնդրանք եմ լսել` զինել ռազմական կաբինետները գույքով և տրամադրել օդամղիչ հրացաններ, ինչի կապակցությամբ 2013 թվականի հունվարից Հայաստանի պաշտպանության նախարարի աջակցությամբ մենք 1100 ուսումնական հաստատությունների Perfekta գերմանական ընկերության արտադրության օդամղիչ հրացաններ ենք տրամադրել»,– նշեց Ասրյանը, ավելացնելով, որ նմանատիպ հրացաններ էլ շուտով կտրամադրվեն Արցախի 250 ուսումնական հաստատությունների։

Ներկայացված զեկույցից հետո նա նախարարին հանձնեց «Հայոց արծիվ» ոսկե մեդալ և հասարակական կազմակերպության խորհրդանիշ ոսկե արծիվը, ինչպես նաև օդամղիչ հրացան։

«Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժումը ստեղծվել է 2010 թվականի հունվարի 20–ին` «Սյունյաց արծիվներ» կազմակերպության հիման վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: