486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կիրառված համաներման արդյունքում շուրջ 900 մարդ ազատ է արձակվել
20:04
17 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կիրառված համաներման արդյունքում շուրջ 900 մարդ ազատ է արձակվել, հայտնում են ՀՀ արդարադատության մամուլի ծառայությունից։

ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման ընդունմամբ մասամբ լուծվեց քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդիրը. այսպես` 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4686 դատապարտյալ և կալանավորված անձ, դա այն դեպքում, երբ ամբողջ հիմնարկների ընդհանուր լրակազմը (մարդկանց պահելու կարողությունը) 4395 է: Իսկ 2013թ. համաներման կիրառմամբ 2014թ. հունվարի 10-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 875 անձ (706 դատապարտյալ և 169 կալանավորված անձ): Համաներման կիրառման արդյունքում 1212 ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվել է: Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում առկա է 3922 անձ:

Համաներման ակտի 21-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ: Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն: Այս կապակցությամբ հատկանշականն այն է, որ սահմանված ժամկետում վերոհիշյալ պաշտոնյաները կատարել են իրենց պարտավորությունները, այսինքն` կատարել են համապատասխան հարցումները, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, որոնցով պայմանավորված` համաներման ակտը դեռևս չի կիրառվել (կամ պատասխանների արդյունքում կարող է նաև չկիրառվել) 59 դատապարտյալի նկատմամբ, որն էլ կիրականացվի և իրականացվում է համապատասխան հարցումների պատասխանները ստանալուն պես:

Համաներման կիրառման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում ստացվել և քննարկվել է թվով 143 (որից 3-ը դեռ ընթացքի մեջ են) դիմում և բողոք պատիժ կրող դատապարտյալներից կամ նրանց հարազատներից (դրանցից մի մասն իրենց հերթին ուղղված են եղել համապատասխանաբար ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների համապատասխան պետերին): Այդ թվից մոտ 110 դիմումների գերակշիռ մասով հայցվել է տրամադրել տեղեկատվություն կոնկրետ դեպքերում համաներման կիրառելիության վերաբերյալ: Դիմումատուներին տրվել է համապատասխան տեղեկատվություն:

Ներկայացված նաև  մոտ 35 դիմում-բողոքների ևս սահմանված կարգով ընթացք և լուծում է տրվել: Բողոքների մեծ մասը վերաբերել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.

• չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը, կամ
• կամ չարամիտ խախտող են համարվել, կամ
• տվյալ հանցանքների կապակցությամբ համաներման ակտով սահմանված  են եղել համապատասխան սահմանափակումներ:

Դատական կարգով բողոքարկվել է համաներման կիրառման կամ չկիրառման 79-ը (որից 2-ը` ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դեպք, որոնցից 5-ը (որից 2-ը` ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դատական կարգով ստացել են իրենց լուծումները, իսկ 74-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում: Այս պարագայում հատկանշական մի հանգամանք ևս. ներկայացված թվաքանակը ներառում է միայն ՀՀ արդարադատության նախարարության իրավասու պաշտոնյաների գործողությունները:

Համաներման ակտի կիրառման ընթացքում դրա կիրառման կապակցությամբ խնդրահարույց հիմնախնդիրներ չեն ծագել և եղածները կարելի է պայմանականորեն համարել ընթացիկ բնույթ կրող:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։