483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մոտ երկու ամսվա ընթացքում Office 365–ի ծառայությունների շուրջ 100 փաթեթ է վաճառվել
16:08
25 Դեկտեմբերի 2013

Հայաստանում մոտ երկու ամսվա ընթացքում  Office 365–ի ամպային ծառայությունների շուրջ 100 փաթեթ է վաճառվել, տեղեկացրել է Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, տեղեկացնում է http://telecom.arka.am կայքը։

«Հայաստանում Office 365–ի վաճառքի հենց առաջին օրը գնորդ հայտնվեց, որը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանն էր։ Ապրանքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա», – երեքշաբթի Microsoft–ի երևանյան գրասենյակի կողմից լրագրողների համար կազմակերպված դեմո–սեմինարի ընթացքում ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքերով` Office 365–ը հայերենով տեղայնացնելու աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն այն դեռ հասանելի է միայն անգլերեն և ռուսերեն, իսկ ցանկության դեպքում կարելի է տեղադրել հայկական միջերես և spelling (քերականության ստուգում)։

Office 365–ն ամպային տեխնոլոգիա է, որի միջոցով  հասանելի են դառնում աշխատանքի համար հարկավոր բոլոր գործիքները։ Office 365–ը ներառում է Exchange սերվերում բիզնես դասի փոստը` դրան հատուկ բոլոր հնարավորություններով, Sharepoint պորտալն ու հրապարակային այցեքարտ–կայքը` էջերի պարզ կոնստրուկտորով, Lync մեսենջերը, որը թույլ է տալիս փոխանակել ոչ միայն տեքստային արտահայտություններ, այլև անցկացնել տեսահամաժողովներ և ձայնային համաժողովներ, Microsoft Office Professional Plus–ը։ Ընդ որում Office 365 –ի մասերն ու հավաքածուի հնարավորությունները կարող են համադրվել օգտատիրոջ պահանջներին համապատասխան։
 
«Նոր առաջարկը թույլ է տալիս օգտատերերին տեղադրել արտոնագրված գրասենյակային փաթեթ միանգամից հինգ տնային համակարգիչների վրա մեկ բաժանորդագրության միջոցով, այդ թվում` Macintosh և WindowsPhone և iPhone համակարգիչներ, ինչպես նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վրա», – ասել է Բարսեղյանը։

Office 365–ի առավելություններից է Skype ծրագրի միջոցով անվճար միջազգային զանգերի (60 րոպե) կատարումը, SkyDrive ամպային տեխնոլոգիաներում տվյալների պահպանման լրացուցիչ 20 ԳԲ ռեզերվային ծավալի հասանելիությունը (արդեն առկա 7 ԳԲ–ի հետ մեկտեղ), ինչպես նաև աշխարհի ցանկացած կետից սեփական տվյալների հասանելիության հնարավորությունը։

Կորպորացիան նաև հատուկ առաջարկներ է մշակել բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր Office 365–ի միջոցով նվազագույն գնով իրենց բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աննախադեպ հնարավորություններ են ստանում։

Office 365–ի արժեքը տնային օգտատերերի համար կկազմի ամսական մոտ 3 հազար դրամ, իսկ բիզնեսի ներկայացուցիչների համար` ամսական հազարից մինչև 10 հազար դրամ` կախված ընտրված փաթեթից։ Միաժամանակ կրթական հաստատությունների համար Office 365–ը կտրամադրվի անվճար։

Միաժամանակ խոսելով հայ օգտատերերի շրջանում Windows 8–ի հանրաճանաչության մասին` Բարսեղյանը նշել է, որ արձագանքները տարբեր են. մի մասը հիացած է, «մյուս մասը բողոքում է, որ Windows 8–ում բացակայում է Start կոճակը»։

Բարսեղյանը Հայաստանում Windows 8–ի վաճառքի կոնկրետ թվեր չնշեց` հայտնելով, որ հաշվարկը դեռ չի ավարտվել։

«Այս ամենը բարդանում է նրանով, որ հիմա շատ օգտատերեր գնում են հայտնի ապրանքանիշերի համակարգիչներ, որոնք արտադրվել են արտերկրում։ Դրանք արտերկրից հիմնականում բերվում են տեղադրված ծրագրային ապահովմամբ», – նշեց նա։

Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակում, որի համաձայն` Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։