484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսատոմի ղեկավարն անհրաժեշտ չի համարում Ռուսաստանի մասնակցությունը Հայկական ԱԷԿ-ի կառավարմանը
20:19
07 Փետրվարի 2012

Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն դրական է գնահատում Հայկական ատմային էլեկտրակայանի անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը և օբյեկտի կառավարման գործում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում:

«Ես այսօր (երեքշաբթի) եղել եմ Մեծամորի Հայկական ատոմակայանում և հետևել եմ դրա աշխատանքին:

Պետք է ասեմ, որ այնտեղ շատ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է աշխատում: Ես դրական եմ գնահատում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման աշխատանքը: ԱԷԿ-ի կառավարման գործում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- Երևանում լրագրողներին ասել է  Կիրիենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ռուսական պետական էներգահոլդինգը 2012 թ.-ի հունվարի 1-ից դադարեցնում է Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը,

Ըստ Ռոսատոմի ղեկավարի տեղեկատվության՝ հայկական և ռուսական կողմերը վաղուց պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկում ռուսական տեխնոլոգիաներ են լինելու:

«Մենք 3+ բլոկեր ենք ստեղծել, որոնք անցել են Եվրամիության պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիան: Ժամանակակից ռուսական բլոկերը միակն են աշխարհում, որոնք համապատասխանում են անվտանգության, այսպես կոչված, «ֆուկուսիմական» պահանջներին: Ընդ որում, նման նախագծերը մեզ մոտ առկա են ոչ թե թղթի տեսքով՝ շատերն ունեն թղթի տեսքով, այլ դրանք արդեն կառուցված են»,- ասել է Կիրիենկոն:

Նա նշել է, որ ԱԷԿ շինարարության համար արդեն ռուս-հայկական համատեղ ընկերություն է ստեղծվել՝ «Մեծամոր-ԻնտերՌԱՕ»:

«Ռոսատոմը հանդես է գալիս որպես «Մեծամոր-ԻնտերՌԱՕ» ռուս-հայկական ընկերության բաժնետեր, որը ВВЭР-1200 ռուսական արտադրության ռեակտորով Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարություն է իրականացնելու»,- ասել է գերատեսչության ղեկավարը:   

«Ընկերությունը պետք է ապահովի այդ բլոկի շինարարությունը և ՀԱԷԿ-ի՝ ВВЭР–440 ռեակտորով աշխատող երկու էներգաբլոկերից մեկը շահագործումից հանելուց հետո այն շահագործման հանձնումը»,- ավելացրել է Կիրիենկոն:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Ռոսատոմի ձեռնարկություններում Հայաստանի համար արդեն ՀԱԷԿ նոր բլոկի «միջուկային կղզու» համար սարքավորում է պահեստավորվել:

Ռոսատոմի ղեկավարն ասել է, որ այժմ ձևավորվում է նոր էներգաբլոկի շինարարության ֆինանսական մոդելը:

«Հիմնական ներդրումները, կարծում եմ, հայկական կառավարության կողմից կլինեն, բայց մենք քննարկում ենք նաև ռուսական մասնակցությունը: Ես արդեն ասել եմ, որ ռուսական կողմի մասնակցությունը կկազմի 20-25 տոկոս, բայց մենք կարող ենք քննարկել նաև խոշոր թիվ: Ցանկացած դեպքում՝ ՀՀ կառավարությունը պետք է 50 տոկոս ունենա՝ գումարած մեկ բաժնետոմս: Բայց այդ ամենը բանակցությունների առարկա է»,- ասել է Կիրիենկոն:

Նա նշել է, որ նոր էներգաբլոկը պետք է կառուցվի մինչև 2020թ.-ը, այնպես որ դեռ բավական ժամանակ կա:

«Ինձ թվում է, որ այս տարի հնարավոր է ավարտին հասցնել բոլոր նախապատրաստական աշխատանքները, առաջին հերթին՝ սալիկի սեյսմիկայի  գծով, որի վրա տեղադրվելու է էներգաբլոկը: Ես գիտեմ, որ ՀՀ կառավարությունը շատ բարեխղճորեն է վերաբերվում այդ աշխատանքին»,- ամփոփել է Կիրիենկոն:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին:

Ներկայում գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։