484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական “Dorians” խումբը բարձր է գնահատում Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլին մասնակցության իր հնարավորությունները
18:59
07 Փետրվարի 2012

Հայկական “Dorians” խմբի՝  Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ-2012-ին մասնակցության  հնարավորությունները բավականին բարձր են, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը:

Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից:

«Մենք վաղուց էինք հայտարարել Բաքվում Եվրատեսիլին մասնակցելու մեր ցանկության մասին: Երգը և հոլովակը, որով մենք ցանկանում ենք հանդես գալ, մեր տարբերակներն են, որոնք մենք առաջարկում ենք ընտրությունն անցկացնող մարդկանց: Մենք պատրաստ ենք ներկայացնել Հայաստանը Բաքվում՝ Եվրատեսիլին»,- հայտարարել է Գևորգյանը:

Facebook-ի հայ այցելուների մեծ մասը նախընտրում է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի երգի միջազգային մրցույթի բեմում որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնել ծագումով ղարաբաղցի արտիստի, այսպիսին են Facebook սոցիալական կայքում «Նովոստի-Արմենիա» գործակալության էջում անցկացված առցանց հարցման արդյունքները:

Հունվարի 17-24-ն անցկացված հարցմանը մասնակցել է 280 մարդ: Հարցվածների նախապատվության ցուցակի երկրորդ տեղում է Dorians ռոք-խումբը, որի օգտին քվեարկել է 56 այցելու:

Միաժամանակ 26 մարդ կարծում է, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է մասնակցի այս մրցույթին: 

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: