487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները հավանություն են տվել նախկինում բնապահպանների բողոքներն առաջացրած օրենսդրական լրացումներին
18:49
06 Փետրվարի 2012

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումների փաթեթը, որն ավելի վաղ առաջացրել էր բնապահպանների դժգոհությունը:

Օրինագիծն ընդգրկվել էր 2011 թվականի վերջում խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում, սակայն բնապահպանների դժգոհության և գյուղատնտեսության ու բնության պահպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նկատողությունների պատճառով հետ էր կանչվել կառավարության կողմից դրա լրամշակման համար խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով:

«Լրացումների նպատակը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման մեխանիզմների հստակեցումն ու կարգավորումն է, քանի որ, գործող օրենսդրության համաձայն, գործունեության այն բոլոր տեսակները, որոնք կարող են ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, իրականացվում են նույն ընթացակարգով և նույն ժամկետներում»,- ավելի վաղ նշել էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Օրինագծով առաջարկվում է փորձաքննությունները դասակարգել երեք կարգի՝ բարդ, միջին բարդության և պարզ, իսկ 180 օրվա ստանդարտ ժամկետը փոխել դրան համապատասխան 60,40 և 30 օրերով՝ սահմանված ժամկետը 50 տոկոսով երկարացնելու հնարավորությամբ:

Բացի այդ, հաստատվել է փորձաքննության անցկացման համար պահանջվող փաստաթղթերի ցուցակը, և ավելացվել է շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության նոր չափանիշ:
Բնապահպանները դժգոհ էին օրենքների հոդվածների մեղմացմամբ, մասնավորապես, փորձաքննության անցկացման ժամկետների կրճատմամբ և վարչական պատասխանատվության դրույթների բացակայությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: