484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է մասնակցի Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2012»-ին. մշակույթի նախարար
16:05
06 Փետրվարի 2012

Հայաստանը պետք է մասնակցի Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Բաքվում մայիսի 22-26-ը: Հայաստանի մասնակիցը, ով կընտրվի ազգային ընտրության ընթացքում, ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 24-ին:
Նախարարը միաժամանակ նշեց, որ սա անձնական կարծիք է:

«Կարծում եմ, որ մենք հնարավորին չափ պետք է ավելի հաճախ մասնակցենք ամենուր և բոլոր ձևաչափերով կազմակերպվող միջոցառումներին»,- ասաց Պողոսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Ըստ նրա, նմանատիպ միջոցառումներին մասնակցելը, ամեն դեպքում, Հայաստանի համար օգտակար է՝ անկախ արդյունքներից:

Facebook սոցիալական կայքում «Նովոստի-Արմենիա» գործակալության էջում անցկացված առցանց հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Facebook-ի հայ այցելուների մեծ մասը նախընտրում է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի երգի միջազգային մրցույթի բեմում որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնել ծագումով ղարաբաղցի արտիստի:

Առաջարկվող տարբերակներից նշվում են նաև System of a Down աշխարհահռչակ ռոք-խումբը (19 ձայն), որը բաղկացած է էթնիկ հայերից, երգչուհի Սոնա Շահգելդյանը (12 ձայն), ռեգգի ոճում հանդես եկող «Ռեինկառնացիա» խումբը (7 ձայն), երգչուհի Սիրուշոն (7 ձայն) և երգիչ Արամեն (1 ձայն):
Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։