478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ կոչ է անում հետ կանչել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից
14:53
06 Փետրվարի 2012

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը հերթական անգամ դիմել է խորհրդարանականներին՝ կոչ անելով նախաձեռնել  հայ-թուրքական արձանագրությունների տակից հայկական կողմի ստորագրությունների հետկանչը:

«Ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունների համատեքստում արձանագրության տակ հայկական ստորագրությունների պահպանումը ոչ մի լավ բանի չի բերի: Մոտենում է ապրիլի 24-ը, և ես կոչ եմ անում Ազգային ժողովի անունից դիմել նախագահին՝ արձանագրությունների տակ մեր ստորագրությունները հետ կանչելու խնդրանքով»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Պատգամավորը որպես օրինակ է բերել Դավոսում Եվրաինտեգրման հարցերով Թուրքիայի նախարար Էհեմեն Բաղիշի արած հայտարարությունը, ով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայտնել էր, որ իրեն կարող են ձերբակալել, քանի որ նա ժխտում է ցեղասպանությունը:

«Ավելի ուշ թուրքական թերթին տված հարցազրույցում Բաղիշն ասել է, որ Թուրքիան ներողություն կխնդրի, եթե Ցեղասպանության փաստն ապացուցվի: Ամեն դեպքում, հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ առաջարկվում է միջկառավարական պատմական հանձնաժողով ստեղծել, նախկինի նման մնում է ՀՀ ԱԺ օրակարգում»,-ավելացրեց նա:

Հայկական խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանն իր հերթին նշեց, որ Ազգային ժողովի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հանումը բացառապես ՀՀ նախագահի մենաշնորհն է:

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի արձանագրությունները մնան մեր օրակարգում, քանի որ միանշանակ է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը երբեք կախված չի եղել և չի կարող լինել ԱԺ-ի օրակարգում գտնվող արձանագրությունների առկայությունից: Հակառակը,մեր միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքը խթանում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի զարգացմանը»,- ասաց նա: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։