482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրողի խափանման միջոցը
12:34
06 Փետրվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հայկ Գևորգյանը ձերբակալվել է ուրբաթ առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Նրան ներկայացվել է մեղադրանք 242-րդ հոդվածի առաջին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը): Ըստ Ոստիկանության տվյալների՝ տուժածի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ նա ուղեղի ցնցում և ստորին վերջույթների շրջանի կոտրվածք է ստացել:

«Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով  չբացակայելու մասին ստորագրությամբ»,- ասաց Տռուզյանը:

Ըստ նրա՝ տվյալ որոշումն արդեն ուղարկվել է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկություն, որտեղ փետրվարի 3-ից պահվում էր Գևորգյանը, և մոտակա  րոպեների ընթացքում լրագրողին ազատ կարձակեն:

«Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»,- ասաց Տռուզյանը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: