483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը նոր մանրամասներ է ներկայացրել՝ կապված իր աշխատակցի կալանավորման հետ
10:55
06 Փետրվարի 2012

«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կիրակի լրագրողներին նոր մանրամասներ է ներկայացրել՝ կապված պարբերականի աշխատակից, հայտնի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման հետ՝ կրկին կասկածի տակ դնելով Ոստիկանության պաշտոնական վարկածը:

Հայկ Գևորգյանը ձերբակալվել է ուրբաթ առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Նրան ներկայացվել է մեղադրանք 242-րդ հոդվածի առաջին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը): Ըստ Ոստիկանության տվյալների՝ տուժածի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ նա ուղեղի ցնցում և ստորին վերջույթների շրջանի կոտրվածք է ստացել:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ գործը սարքած է համարում՝ պնդելով, որ ՃՏՊ-ն ծրագրված է եղել, իսկ ավտոմեքենան վարող Գևորգյանի և տուժած համարվող տվյալ անձնավորության միջև ֆիզիկական կոնտակտ չի եղել:

Նախօրեին Ոստիկանությունն ինտերնետում տեսանյութ է տարածել, որտեղ բերում է կատարվածի իր տարբերակը: Տեսանյութում նաև տուժած Աշոտ Ֆրանգուլյանի հետ հարցազրույց է ներկայացված:

Ինչպես կիրակի հայտարարել է պարբերականի գլխավոր խմբագիրը, նույնիսկ եթե տեսանյութում ասվածն իրականություն է, ապա Գևորգյանին առավելագույնը կարող էր սպառնալ վարչական պատասխանատվությունը:

Իր խոսքերը հաստատելու համար նա լրագրողներին է ներկայացրել թերթի կողմից արված տուժածի խոսքերի տեսանյութը: Այդ տեսանյութում Ֆրանգուլյանը հայտարարում է, որ ինքը կոտրվածքներ չունի, իսկ մեքենան նրան ընդամենը մեկ անգամ է դիպել:

Տուժածը հաստատում է, որ դրանից հետո ինքը «նստել է եզրաքարին, գլխապտույտ է ունեցել, և գլուխը կպել է պատին»: Փաշինյանը նշել է, որ ըստ փորձագետների՝ գլխապտույտ կարող էր առաջացնել ցանկացած բան, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործումը:

Ըստ Փաշինյանի՝ քննադատության չեն դիմանում նաև Ոստիկանության փորձերը՝ բացատրելու, թե ինչու հունվարի 23-ից հետախուզման մեջ գտնվող Գևորգյանին ոչ ոք չի կալանավորել, չնայած նա ոչ ոքից չէր թաքնվում: Ոստիկանությունն այն փաստարկում է, որ չգիտեր, թե որ Գևորգյանի մասին է խոսքը եղել, ինչպես նաև՝ մեծ ծանրաբեռնվածությամբ:

Պարբերականի գլխավոր խմբագիրը հերքել է այդ փաստարկները՝ նշելով, որ ճանաչումը լուսանկարների միջոցով է անցկացվել, իսկ Ֆրանգուլյանն ինքը  ենթադրություն է արել, որ ղեկին լրագրող է եղել:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ եթե Գևորգյանի խափանման միջոցը չփոխվի, ապա դա մարտահրավեր կդառնա ոչ միայն թերթի, այլ նաև ողջ հանրության համար:

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ զերծ կմնա մինչև դատարանի որոշում կայացնելն այդ հարցի շուրջ սեփական կարծիքն արտահայտելուց, և հույս է հայտնել, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա:

Գևորգյանին ազատ արձակելու պահանջով է հանդես եկել խոշորագույն հայկական ընդդիմադիր ուժերից մեկը՝ Հայ Ազգային կոնգրեսը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայտարարության մեջ նշվում է, որ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը սարքած է, և նա զրկվել է ազատությունից բացառապես իր պրոֆեսիոնալ գործունեության համար:

Շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան հայտնել է, որ հայկական լրատվական հանրությունը պետք է հետևի գործի ընթացքին, որը կապված է լրագրողի ձերբակալության հետ, և օբյեկտիվություն պահպանի:

«Տվյալ դեպքում լրագրողների դերը շատ կարևոր է: Երբ նման գործ է ի հայտ գալիս, ԶԼՄ-ները պետք է անմիջապես արձագանքեն, որքան հնարավոր է հանգամանալից լուսաբանեն, և առավել կարևոր է՝ օբյեկտիվորեն վերլուծեն մանրամասները»,- ասել է Գերչևան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: