484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սարկոզին կներկայացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նոր տեքստ, եթե ՍԽ-ն մերժի ներկա օրենքը
17:07
02 Փետրվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անհապաղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նոր տեքստ կներկայացնի, եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի, որ այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը, հայտարարել են երկու ֆրանսիացի նախարարներ:

Ֆրանսիացի սենատորների խումբը բողոքարկել է Հայոց ցեղասպանության ժխտումն արգելելու մասին օրինագիծը: Հունվարի 31-ին սենատորները Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին խնդրել են սահմանադրության համապատասխան ստուգել այդ օրենքը: Սենատորներին հաջողվեց հօգուտ օրենքի ստուգման 76 ստորագրություն հավաքել, միաժամանակ այդ ընթացակարգի համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն: Ըստ օրենքի, Սահմանադրական խորհուրդը պետք է մեկ ամսվա ընթացքում վերանայի հարցը, սակայն կառավարության հատուկ կարգադրությամբ այդ ժամկետը հնարավոր է կրճատվի ութ օրով:

Ինչպես գրում է asbarez.com հրատարակությունը, նախարարներից մեկը (նրանց անունները չեն նշվում) նշել է, որ Սարկոզին քննադատության է ենթարկել նախարարների կաբինետի այն անդամներին, ովքեր դեմ են այս օրենքին՝ նշելով, որ «նրանք չեն տեսնում իրենց քթի ծայրը»:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ ՍԽ-ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը կարող է կասկածի տակ դնել Հոլոքոստի ժխտմանը վերաբերող նմանատիպ ֆրանսիական օրենքը:

Ֆրանսիայի նախագահը չի կարող ստորագրել օրենքը մինչև Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Օրինագծին կողմ է քվեարկել 127 պատգամավոր, 86-ը՝ դեմ, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 213 սենատոր: Օրինագիծը նախատեսում է 1 տարի ազատազրկում և 45000 եվրո չափով տուգանք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: