481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիի քաղաքապետը պատրաստ է միջոցներ հատկացնել Թումանյանի տան մի մասը գնելու համար
16:35
31 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի.  /Նովոստի-Արմենիա/. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր եղբայրների հետ միասին պատրաստ է միջոցներ հատկացնել հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան մի մասը գնելու համար, հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Վերջին օրերին էլեկտրոնային ԶԼՄ-ներում ակտիվորեն արծարծվում է թբիլիսյան շենքի մի մասի հնարավոր վաճառքի թեման՝ թուրքական հանրակացարանի վերածելու համար: 1903-1923 թվականներին այդ շենքում ապրել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանը: Պոտենցիալ գնորդներից մեկը վրաց-թուրքական «GEOTURAN» ընկերությունն է, որը մոտ 70 հազար դոլար է առաջարկել: Այս տեղեկությունը մտահոգություն է առաջացրել հայկական հասարակությունում:

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ հայկական պատվիրակություն էր հունվարի 19-ին մեկնել Թբիլիսի՝ Թումանյանի տան հնարավոր վաճառքի մանրամասները պարզելու նպատակով, պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը կգնվի և կփոխանցվի վրացական մայրաքաղաքի հայկական համայնքին՝ հետագայում այն մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

«Ղուկասյանները պատրաստ են միջոցներ ներդնել Արչիլ Լեժավային պատկանող 120 քառակուսի մետր մակերեսով տան տարածքի գնման մեջ և նվիրել այն վիրահայ համայնքին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Անանյանը:

Գրողների միության ղեկավարը նշեց նաև, որ տան ձեռք բերման արժեքի և ժամկետների բանակցություններով, հավանաբար, կզբաղվի Թբիլիսահայերի միությունը: Նա հայտնեց, որ տան մեկ քառակուսի մետրի միջին արժեքը տատանվում է 800-1400 դոլարի սահմաններում:

Գրողների միության նախագահը պատմեց, որ բանակցությունների ընթացքում Լեժավային կառաջարկվի նաև տարածքի գնման տարբերակը նրան ավելի վաղ առաջարկված փոխանակման տարբերակի փոխարեն: Անանյանն ավելացրեց, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնի իրադարձությունների զարգացման մասին:

Ինչ վերաբերում է 100 քառակուսի մետր մակերեսով մյուս հատվածին, որում ապրում է Թումանյանի թոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովան, ապա, նրա խոսքով, այդ հարցը բաց է մնում:

Այդ առիթով Թումանյանի մյուս թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, նշեց, որ Ալյոնան ցանկություն ունի ապրել այդ տանն այնքան ժամանակ, որքան դա հնարավոր է:

«Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանն իր հերթին նշեց, որ միությունը պատրաստ է Թումանյանի տանը գրադարան հավաքել, կազմակերպել այնտեղ ականավոր գրողին նվիրված մշակութային կենտրոնին համապատասխան միջոցառումներ:  

Հովհաննես Թումանյանի այս տունը կառուցվել է 1854 թվականին: Գրողն ապրել է այնտեղ 1909-1923 թվականներին, իսկ նրա ընտանիքն ապրել է այնտեղ նաև նրա մահվանից հետո՝ մինչև 1950 թվականը: Թումանյանների ընտանիքը վեց սենյակ է զբաղեցրել: Հետագայում գրողի տունը վերածվել է գրադարանի, սակայն 20-րդ դարի 90-ականներին շենքի մի մասը վաճառվել է վրացի ձեռնարկատեր Լեժավային: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: