484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի մանկատների սաներին իրենց ընտանիքներ վերադառնալ
16:17
31 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կփորձի այս տարի հնարավորինս աջակցել մանկատների սաներին իրենց ընտանիքներ վերադառնալ, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց գերատեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Նախորդ տարի մենք մեր առջև խնդիր դրեցինք ուսումնասիրել գիշերօթիկների և մանկատների սաների սոցիալական վիճակը, պարզել, թե ովքեր են այդ երեխաները և կա՞, արդյոք, հնարավորություն նրանց ընտանիքներ վերադարձնելու համար: Պարզվեց, որ նման հնարավորություն գոյություն ունի: Երեխային պետք է վերադարձնել ընտանիք, եթե դա հնարավոր է»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ 2011 թվականին Երևանի «Զատիկ» մանկատանն իրականացվել է պիլոտային ծրագիր, որի արդյունքում մանկատունը վերակազմավորվել է Երեխաների պաշտպանության կենտրոնի, որտեղ երեխաները կարող են մնալ երեք ամսվա ընթացքում, իսկ սոցիալական աշխատակիցներն այդ ժամանակ պետք է աշխատեին նրանց ծնողների հետ:

«2012 թվականին աշխատանքը կշարունակվի այլ մանկատներում: Մեր առջև կանգնել է մանկատներից երեխաներին ցանկացած գնով հանելու խնդիրը, մեր խնդիրն է՝ հնարավորինս բացառել երեխաների հայտնվելը մանկատներում, եթե նրանք կարող են ապրել ընտանիքում»,- նշեց նա:

Գրիգորյանը նշեց նաև, որ եթե մանկատանը հայտնվելը բարդանա, ապա այնտեղից դուրս գալը կպարզեցվի:

«Մենք մշակել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը պարզեցնում է որդեգրման գործընթացը: Եթե ծնողները հրաժարվում են երեխայից, ապա պետությունը կլուծի նրա որդեգրման խնդիրը»,- ասաց նա:

Բացի այդ, Գրիգորյանի խոսքով, Երեխաների պաշտպանության ազգային ծրագրի շրջանակներում, որը կմշակվի այս տարի, կստեղծվի Երեխաների պաշտպանության ազգային ծրագիր:

Հայաստանում գործում են յոթ պետական և երեք բարեգործական մանկատներ, այդ թվում՝ երկու պետական և մեկ բարեգործական՝ մտավոր և ֆիզիկական շեղումներ ունեցող երեխաների համար: 2010 թվականի տվյալներով՝ Հայաստանի մանկատներում ապրում է 835 երեխա, ներառյալ 400 երեխա մասնագիտացված մանկատներից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։